Այն ժամանակ Վովա Գասպարյանին տեսնում էին, մկան ծակն էին մտնում, հիմա ոգևորվում են․ խորհուրդ եմ տալիս՝ չոգևորվեք․ Արթուր Գևորգյանը ՀԱՕԿ-ից ՀԲՖ-ն հեռացնելու մասին

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հուլիսի 24-ի արտահերթ նիստի ժամանակ իր կազմից հեռացրեց սիրողական բռնցքամարտի միջազգային համակարգող կառույցի ԱԻԲԱ-ի կողմից ճանաչված ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան (ՀԲՖ), որի նախագահն Արթուր Գևորգյանն է:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխարեն ՀԱՕԿ-ն իր կազմ ընդգրկեց նորաստեղծ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա:
Factor.am-ի հետ զրույցում ՀԱՕԿ-ից հեռացված ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ասաց, որ իր ղեկավարած ֆեդերացիան դուրս է մղվել առերևույթ ապօրինի կերպով և ՀԱՕԿ-ի այս քայլը չունի որևէ իրավական հիմնավորում:
«Իհարկե, երբ ստանանք նիստի արձանագրությունը, այդ ժամանակ կհասկանանք, թե ինչի հիման վրա են նրանք այդ որոշումը կայացրել ու, ընդհանրապես, այս որոշումն ինչ է նշանակում: Բայց մինչ այդ արձանագրությունը ստանալը պետք է նշեմ, որ օլիմպիական խարտիայով հստակ ամրագրված է, որ ՀԱՕԿ-ը պարտավոր է աշխատել միջազգային կառույցի կողմից ընդունված ֆեդերացիայի հետ և այդպիսին մեր բռնցքամարտի ֆեդերացիան է: Աշխարհի բոլոր երկրների ՀԱՕԿ-ները ենթարկվում են այս կարգին, փաստորեն, բացի մեր ՀԱՕԿ-ից»,- ասաց Գևորգյանը՝ նշելով,որ ՀԱՕԿ-ի որոշումը ստանալուց հետո սկսելու են իրավական գործընթաց:
Վերջինս նաև նկատեց, որ այս ամենը գալիս է նրանից, որ մեր երկրի ՀԱՕԿ-ը մշտապես գործել է այնպես, ինչպես ցանկացել է՝ հաճախ դիմելով նաև անօրինական գործելաոճի:
«Ում ուզել են ենթարկեցրել են իրենց, մենք այն ֆեդերացիան ենք, որ և՛ չենք ենթարկվել իրենց, և՛ արձանագրել ենք արդյունքներ: Մենք մեր գործունեությունը շարունակում ենք օրենքի տառին համապատասխան: Մեզ այս առերևույթ ապօրինի որոշումը որևէ բանից չի զրկում, ֆեդերացիան շարունակում է աշխատել բնականոն հունով, մեր մարզիկները մասնակցել և մասնակցում են մրցումների. այնպես որ, մեզ այս որոշմամբ որևէ բան չի սպառնում»,- ասաց Գևորգյանը:
Factor.am-ի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և իր հարաբերությունների լարվածության պատճառը նախկին ոստիկանապետի փեսա լինելու հանգամանքն է, Արթուր Գևորգյանն խորհուրդ տվեց խնդիրը չքաղաքականացնել՝ միևնույն ժամանակ, սակայն, հավելեց․ «Այն ժամանակ Վովա Գասպարյանին տեսնում էին, մկան ծակն էին մտնում, հիմա ինչ-որ առիթներով ոգևորվում են, բայց ես խորհուրդ եմ տալիս՝ չոգևորվեք»:
Նշենք, որ նախքան ՀԱՕԿ-ի՝ հուլիսի 24-ի արտահերթ նիստը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կոչ էր արել ՀԱՕԿ-ին զերծ մնալ խնդրահարույց նախաձեռնություններից ու չփորձել արհեստականորեն մի ֆեդերացիան փոխարինել մյուսով:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էլ վստահեցրել է, որ իրենք Բռնցքամարտի ֆեդերացիայի վերաբերյալ ճիշտ որոշում են կայացրել և այն չընդունելու դեպքում չընդունող կողմը կարող է դիմել Լոզանի արբիտրաժային դատարանը:
Ռոստոմյանի այս առաջարկը Արթուր Գևորգյանը համարում է տարակուսելի ու նշում․ «Առնվազն տարակուսելի է այն, որ մարզաշխարհի բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձը ՀԱՕԿ որոշման բողոքարկումը պատկերացնում է միայն Լոզանում»։
Աղավնի Սուքիասյան