Նախիջևանում հունիսի 7-ից 11-ն ընկած ժամանահատվածում «Անխզելի եղբայրություն – 2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն է անցկացվելու։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշպանության նախարարության պաշտոնական կայքը, փոխանցում է ermenihaber-ը: Վարժանքներից առաջ երկու երկրների զինվորները Թուրքիայի Իգդիրի շրջանում կազմակերպել են դրոշների փոխանակման արարողություն։ Դեպքի վայրից արված լուսանկարներում նկատվում է նաև Արարատ լեռը։ Թուրքական աղբյուրն այլ մանրամասներ չի հաղորդում …

