«Որպես իրավապաշտպան՝ Ռոբերտ Քոչարյանի գործում քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում». Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությանը, թե Ոստիկանությունն այլևս չի հանդուրժելու այն, ինչ եղավ Իջևանում, ասաց, որ չպետք է ինչ-որ դեպք լինի, որից հետո Ոստիկանությունը հայտարարարի, թե էլ հանդուրժող չի լինելու:

«Ոստիկանությունն օրենքով ունի իր գործառույթները, պետք չէ Ոստիկանության դերը կապել այս կամ այն դեպքի հետ։ Կարծում եմ՝ շարունակում է գործել հին պատկերացումը և՛ քաղաքացու, և՛ ոստիկանի մոտ, երբ երկուսն էլ մտածում են՝ ինձ կարելի է ավելին, քան դիմացինին»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով. «Պետք է հասկանանք, որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, և իմ իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը, և ես իրավունք չունեմ իմ խնդիրը լուծելու համար խոչընդոտել ազատ տեղաշարժը: Ոստիկանությունն էլ իր գործառույթը պետք է կատարի, որի գերխնդիրը պետք է լինի նախ՝ հասարակական կարգի պահպանումը, ապա՝ հնարավորինս քիչ վնասներ հասցնելը»:

Իջևանում Ոստիկանության գործողության առիթով Վարդան Հարությունյանն ասաց, որ մարդկանց բաժին տանելու գործողությունը չպետք է նմանվի մարդագողության. «Բացի այդ՝ Ոստիկանությունը պետք է իր բարձրության վրա լինի և կարողանա կանխատեսել զարգացումները»:

Երեկվա ասուլիսում ոստիկանապետը նաև խոսել է ակցիաների հետևում կանգնած՝ անտառների հաշվին գերշահույթներ ստացողների մասին՝ ասելով, որ նրանք Ոստիկանության տեսադաշտում են։ Իրավապաշտպանը կարծում է, որ եթե այդ մարդիկ են կանգնած ակցիաների հետևում, նրանք պետք է լինեն ոչ միայն Ոստիկանության տեսադաշտում, այլ իրավական դաշտում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չեն դադարում հայտարարել, որ նա քաղբանտարկյալ է, մինչդեռ իրավապաշտպանը հակառակ կարծիքն ունի: «Որպես իրավապաշտպան՝ Ռոբերտ Քոչարյանի գործում քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»,- ասաց նա՝ շարունակելով. «Այդ կարգի հանցագործություների մեջ մեղադրվող մարդուն, չեմ կարծում, որ միջազգային կառույցները կամ իրավապաշտպանները կարող են ճանաչել քաղբանտարկյալ»:

Հարցին՝ ի՞նչ կարելի է ակնկալել ՍԴ-ում Քոչարյանի գործի քննությունից՝ կարծիքի համար այն ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով ուղարկելուց հետո, իրավապաշտպանն ասաց. «Այս չակերտավոր Սահմանադրական դատարանը որևէ կարծիք չունի և կարծիքի համար դիմել է այլոց։ Անմիջապես պետք է դիմեին Վենետիկի հանձնաժողով։ Չակերտավոր ՍԴ-ն իրեն վերապահել է ընդամենը փոստատարի գործ՝ վերցնել և փոխանցել։ Դատարան կոչված այս կառույցը, փաստորեն, հրաժարվում է կարծիք հայտնելուց, և օր առաջ պետք է քայլեր կատարվեն, որ մենք ունենանք ՍԴ, որը կկարողանա այս կարգի հարցերին պատասխանել»,- տեսակետ հայտնեց իրավապաշտպանը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր վերջին հարցազրույցում խոսեց դատական համակարգի վրա ճնշումների մասին՝ զգուշացնելով, որ դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: Հարցին՝ դատական համակարգի վրա իշխանության կողմից ճնշում տեսնո՞ւմ է, Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ տեսնում դատական համակարգ։ Եթե տեսնեի դատական համակարգ, կարող էի խոսել ճնշումների մասին։ Կարծում եմ՝ ՀՀ-ում դատական համակարգ չկա, չի եղել, և մենք պետք է ոչ թե արդադատության համակարգ վերափոխենք, այլ պետք է նոր արդարադատության համակարգ ունենանք։ Արդարադատության ներկա համակարգը պետք է հիմնահատակ քանդվի»։

Ըստ նրա՝ հեղափոխությունը տեղի է ունեցել նաև այսպիսի դատարաններ ունենալու պատճառով. «Եվ դա մենք պետք է քանդենք, հակառակ դեպքում՝ հեղափոխությունը մինչև վերջ արված չի լինի։ Պետք է արագ սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որը հնարավորություն կընձեռի նոր տողից սկսել՝ նոր խաղի կանոններով»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան