Պյոտր Պորոշենկոն հարցաքննության է ներկայացել

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյի (ՀՊԲ) տնօրեն Ռոման Տրուբան այսօր Telegram-ում տեղեկացրել է, որ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել է Բյուրոյին՝ հարցաքննության օրը փոխելու խնդրանքով: Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Պյոտր Պորոշենկոյի փաստաբանից դիմում ենք ստացել, որում հաղորդվում է, որ նախկին նախագահն այսօր չի կարողանա հարցաքննության գալ՝ խնդրելով մի քանի շաբաթով հետաձգել այն: Եթե վկան երկու անգամ չի ներկայանում հարցաքննության, մենք կարող ենք հարկադրաբար հարցաքննության բերել: Բայց այս անգամ նախկին նախագահին երրորդ հնրավորությունը կտանք՝ արժանապատվորեն ներկայանալ հարցաքննության և ցուցմունք տալ»,- գրել է Տրուբան՝ հավելելով, որ հարցաքննության օր է նշանակվել օգոստոսի 8-ը:

Պյոտր Պորոշենկոն, ամեն դեպքում, ներկայացել է Հետաքննությունների պետական բյուրո: Լրագրողներին նա ասել է, որ հարցաքննության գնալու համար ստիպված է եղել հանդիպում չեղարկել:

Ավելի վաղ Ռոման Տրուբան հայտնել էր, որ ՀՊԲ-ն ուսումնասիրում է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալա Անդրեյ Պորտնովի հայտարարությունը Պորոշենկոյի կողմից տնտեսական հանցագործություն կատարելու մասին, որը կապված է մի գործարանի հետ:

Գործարանի առքուվաճառքի ժամանակ հարկերից խուսափելու և հանցավոր եկամուտների հնարավոր լվացման գործով Պորոշենկոն որպես վկա է անցնում: Նա արդեն մեկ անգամ՝ հուլիսի 11-ին չի ներկայացել հարցաքննության: Նրա փաստաբանները ՀՊԲ-ի ղեկավարին տեղեկացրել են, որ նախկին նախագահը Բյուրո չի գնացել՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելու պատճառով: