ՍԴ-ի գործառույթները մեր հասարակության 90 տոկոսը չգիտի. Տարոն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 14:50
Գերմանիայում էլեկտրակայանի կարճ միացումը դիտարկվում է որպես կանխամտածված հարձակում
02.09.2026 | 14:39
Դժվարանում եմ ասել` ինչու այստեղ չէ. Բալայանը` Սամվել Շահրամանյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:28
ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը
02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ

Պարո՛ն Սիմոնյան, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է խորանալ, ենթադրում եմ՝ լսել եք թե՛ վարչապետի տեսակետը, թե՛ Հրայր Թովմասյանի: Ինչպիսի՞ն է «Լուսավոր Հայաստան»-ի դիրքորոշումը:

– Մենք մեր տեսակետը բազմիցս հնչեցրել ենք, ասել ենք, որ խոսքը սահմանադրական ճգնաժամի մասին չէ: Այստեղ կա մեկ մեկնաբանություն, որին հարում են նաև այլ մասնագետներ և գտնում են, որ դատավոր-անդամ այս հարաբերակցության հետ խնդիր կա, պետք է վերանայել, քննարկման առարկա դարձնել, բայց սահմանադրական ճգնաժամ չկա: Այլ բան է, որ իշխանությունը չի ընդունում ՍԴ գործող նախագահին՝ հաշվի առնելով տարաբնույթ պատճառներ, մենք էլ դեմ էինք Հրայր Թովմասյանին, նշում էինք, որ քաղաքական փոխկապակցվածություն կա ՀՀԿ-ի հետ, ինչը բացառվում է ՍԴ անդամի դեպքում։ Բացի այդ՝ պարոն Թովմասյանը չսպասեց համապատասխան դրույթների՝ ուժի մեջ մտնելուն և ընտրվեց այն իրավիճակում, որը հնարավորություն տվեց նրան պաշտոնավարել մինչև 65 տարեկանը: Այսօրվա իշխանության բարձրացրած հարցը իրավունքի տեսանկյունից լրիվ այլ խնդիր է, մենք պետք է հասկանանք՝ քաղաքական իշխանությունը փորձելու է ամեն գնով պարոն Թովմասյանին ստիպել լքե՞լ պաշտոնը, թե՞ իրավական ճանապարհով է գնալու: Եթե իրավական եղանակներ կան, ապա գործի դրեք այդ եղանակները, իսկ եթե չկան, ապա մեկ դատավորին փոխարինել մեկ այլ դատավորով, որոնք երկուսն էլ փոխկապակցվածություն ունեն մեկը՝ նախկին, մյուսը՝ ներկա իշխանության հետ, ապա այստեղ մենք խնդիր տեսնում ենք:

Այսինքն՝ կարծում եք, որ Հրայր Թովմասյանը հիմա՞ էլ է սպասարկելու ՀՀԿ-ի շահերը։

– Ես ոչինչ չեմ բացռում:

Ստացվում է, որ իշխանության մտավախությո՞ւնն էլ է տեղին։

– Այդպես որ նայեք, մեր բոլոր դատավորները որոշակի փոխկապակցվածություն կարող են ունենալ։ Պետք է պարզապես առանձին որոշումներով հասկանալ Հրայր Թովմասյանի փոխկապակցվածությունը նախկին իշխանության հետ։

Ըստ Հրայր Թովմասյանի՝ հեղափոխությունից հետո դատական իշխանության անփոփոխելիությունն է նրա անկախության երաշխիքը, համակարծի՞ք եք:

– Բնական է, որ նոր իշխանությունը կասկածի տակ է դնելու նախկինների գործունեությունը, բայց եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա կստացվի՝ յուրաքանչյուր անգամ, երբ իշխանություն է փոխվում, պետք է դատական իշխանությունն էլ փոխվի։ Կստացվի՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը չի գործի:

ՍԴն վայելո՞ւմ է ժողովրդի վստահությունը։

– Պետք է հասկանանք, թե որ դատարանն ինչ գործառույթ ունի և, համապատասխանաբար, ինչ կարող է անել: Սահմանադրական դատարանի գործառույթները, վստահ եմ, մեր հասարակության 90 տոկոսը չգիտի։ Նրանց թվում է՝ ՍԴ-ն առաջին ատյանի դատարանի պես արդարադատություն է իրականացնում, մինչդեռ այն քաղաքացիներին առնչվող հարցերով ընդամենը լուծում է քաղաքացիների վրա գործած օրենսդրական ակտերի սահմանադրականության հարցը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան