Աբովյանից՝ Ստրասբուրգ․17-ամյա դպրոցականը հաղթել է «Ապագա եվրոպացին Ձեր պատկերացմամբ» մրցույթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

17-ամյա Անի Կարապետյանն աշնանը Աբովյանի թիվ 6 ավագ  դպրոցի 12-րդ դասարան կտեղափոխվի։ Նոր ուսումնական տարին, սակայն, մյուսներից տարբերվող ու հիշարժան կլինի․ հոկտեմբերին Ստրասբուրգ կմեկնի՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։ Հնարավորությունը ստացել է՝ հաղթելով «Ապագա եվրոպացին Ձեր պատկերացմամբ» թեմայով էսսեների մրցույթում։

«Մեծ պատիվ է ինձ համար  մեկնել Ստրասբուրգ և իմ  երկիրն այնտեղ ներկայացնել։ Վստահ եմ, որ մեծ տպավորություններով եմ վերադառնալու Հայաստան։ Արդեն ծանոթ եմ այն միջացառումներին, որոնց մասնակցելու եմ, այն այցերին, որոնք կատարվելու են։ Ամենատպավորիչն ինձ համար, կարծում եմ, կլինի ՄԻԵԴ այցելությունը, որովհետև ցանկանում եմ դառնալ իրավաբան և երազանք ունեի տարիներ անց որպես իրավաբան այնտեղ հայտնվելու։ Իմ երազանքն ավելի շուտ կատարվեց և, հուսով եմ՝ այնտեղից կվերադառնամ արդեն տարիներ անց  որպես իրավաբան մեկնելու հույսով»,- նշեց Անի Կարապետյանը։

Նրա պատկերացմամբ ապագա եվրոպացին ավելի շատ է սիրում աշխարհն ու իր շրջապատը։

«Իմ պատկերացումների ապագա եվրոպացին աշխարհի և իր  շրջապատի հանդեպ ավելի հոգատար է, անշահախնդիր կերպով պատրաստ է օգնել այն մարդկանց, որոնք ունեն այդ օգնության  կարիքը։ Կցանկանայի, որ այժմյան եվրոպացիները դուրս գան իրենց շուրջը կառուցած պատնեշից, աշխարհին նայեն բաց աչքերով ու նկատեն այն բոլոր վատ ու ցավալի իրադարձությունները, որոնք աշխարհում  տեղի են ունենում, արձագանքեն։ Կարծում եմ՝ դրանով կկարողանան կանխել  ահաբեկչությունները, ոճրագործություններն ու պատերազմները»,- ընդգծեց Անի Կարապետյանը։

Էսսեների համադպրոցական մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Վաղարշապատի թիվ 10 ավագ դպրոցի շրջանավարտ Ռուբեն Օհանյանի պատկերացմամբ էլ ապագա եվրոպացին խաղաղասեր է։

«Պետք է ամեն բան հիմնվի խաղաղության վրա։ Այսօր մենք տեսնում  ենք, որ Եվրոպայի առաջ ծառացած է ահաբեկչության խնդիրը, և ես, խաղաղության  ուղերձը Եվրոպային  ուղղելով, մեծ հույսեր ունեմ, որ  մեր պետությունը՝ որպես Եվրոպայի աշխարհաքաղաքական մաս, նույնպես  խաղաղություն կգտնի»,- նշեց Ռուբեն Օհանյանը։

Երրորդ հորիզոնականը Լուսինե Հայրապետյանն է զբաղեցրել՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 4 ավագ դպրոցից։  2-րդ հորիզոնականը զբաղեցրած Ռուբենի հետ Լուսինեն էլ պատվոգիր ու Եվրոպայի խորհրդի կողմից նվերներ ստացավ։

Մրցույթին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի 14-18 տարեկան աշակերտներն են մասնակցել։

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մանուկյանի կարծիքով՝ ցանկություն  կար, որպեսզի ավելի մեծ թվով մասնակիցներ լիենին, սակայն ընդամենը 20 հայտ են ստացել։

«Նախ, մեծ ուշադրություն է դարձվել  հայերենին, որովհետև էսսեն հայերենով է, կառուցվածքին, ինչպես նաև ընդհանուր բովանդակությանը,  երեխաների պատկերացումներին։ Ըստ այդմ՝ երեք լավագույն աշխատանքները նշմարվել են։ Այս երեք աշխատանքների  մեջ կարմիր գծով   անցնում են մարդու իրավունքների, ազատությունների մասին ընդհանուր պատկերացումները․ այն, որ ապագա եվրոպացին կամ հայը՝ որպես եվրոպայի մասնիկ, կարող է օգտվել համամարդկային մշակույթից ՝ ազատություն և անկախություն ստեղծելու ճանապարհին, հարգելով մարդու իրավունքները, պաշտպանելով ազատությունները, ստեղծելով բոլոր իրավունքների իրացման համար  համընդհանուր պայմաններ»,- ընդգծեց Գոհար Մանուկյանը։

Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Ապագա եվրոպացին Ձեր պատկերացմամբ» թեմայով էսսեների մրցույթը նվիրված է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին։ Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան հույս հայտնեց, որ նախաձեռնությունը շարունակական կլինի։

«Էսսեներ գրելու նման մրցույթ առաջին անգամ է կազմակերպվում։ Մենք հույս ունենք, որ  սա վերջինը չի լինի։ Հաջորդ տարի Եվրոպայի խորհրդի 71-ամյակն ենք տոնելու, բայց մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը ու ժողովրդավարությունն այսօր շարունակում են  Հայաստանում կարևոր լինել, քանի որ դրանք Եվրոպայի խորհրդի երեք հիմնական սկզբունքներն են»,- նշեց Նատալյա Վուտովան։

Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը հավելեց, որ Հայաստանը կազմակերպության համար կարևոր նշանակություն ունի, իսկ նման նախաձեռնությունները միայն կընդլայնեն հետագա համագործակցությունների շրջանակն ու կամրապնդեն ԵԽ-Հայաստան կապը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան