Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվող օտարերկրացի ազատազրկված անձանց։ Այդ մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից: Խուզարկությամբ վերջիններիս անձնական իրերի միջից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող, 18,31 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված, 2 բջջային հեռախոս և 3 ականջակալ։ Դեպքերի …