Արաղչին հայտնել է՝ ԱՄՆ-ն ու Իրանը ուրբաթ բանակցություններ կանցկացնեն Օմանում

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Իրանի և ԱՄՆ պաշտոնյաները հաստատել են, որ երկու երկրների միջև հանդիպումը տեղի կունենա Օմանի մայրաքաղաք Մասկատում ուրբաթ՝ փետրվարի 6-ին, գրում է DW-ն։

Մինչ այս, տեղեկություն էր տարածվել, թե կողմերի միջև բանակցությունները ձախողվում են ձևաչափի և վայրի վերաբերյալ անհամաձայնությունների պատճառով, ինչը կասկածներ է առաջացնում բանակցությունների ճակատագրի վերաբերյալ։ Սակայն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջուկային բանակցությունները նախատեսված են ուրբաթ՝ Մասկատում:

«ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները նախատեսված է անցկացնել Մասկատում ուրբաթ՝ մոտավորապես ժամը 10-ին։ Շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար»,- գրել է նա X-ում։

Սպիտակ տան պաշտոնյաները հաստատել են, որ հանդիպումը տեղի կունենա Օմանում ուրբաթ օրը: Մինչ այդ, շաբաթվա սկզբին պաշտոնյաները հայտարարել էին, որ հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա Թուրքիայում:

Չնայած բանակցությունների հաստատմանը՝ չկա որևէ նշան, որ կողմերն ընդհանուր լեզու են գտել օրակարգի շուրջ։ Իրանը պնդում է, որ բանակցությունները սահմանափակվեն արևմտյան երկրների հետ իր երկարատև միջուկային վեճի քննարկմամբ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, սակայն, ասել է, որ միջուկային հարցերից բացի՝ բանակցությունները պետք է ներառեն Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, Մերձավոր Արևելքում զինված պրոքսիներին Թեհրանի աջակցությունը և սեփական ժողովրդի նկատմամբ նրա վերաբերմունքը։

Միաժամանակ, իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին  հայտնել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը «հանվել է բանակցային սեղանից»։ Մեկ այլ բարձրաստիճան իրանցի պաշտոնյա ասել է, որ Թեհրանը կողջունի միջուկային վեճի շուրջ բանակցությունները, սակայն ԱՄՆ-ի պնդումը ոչ միջուկային հարցերը լուծելու վերաբերյալ կարող են վտանգել բանակցությունները։

Բանակցությունների նախապատրաստման անորոշությունների ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է  ճնշում գործադրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի նկատմամբ։

«Ես կասեի, որ նա պետք է շատ անհանգիստ լինի»,- ասել է Թրամփը ամերիկյան NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Թրամփի խոսքով՝ Իրանը ծրագրում էր նոր միջուկային օբյեկտ կառուցել՝ ի պատասխան հունիսին Իսրայելի և Իսլամական Հանրապետության միջև պատերազմի ժամանակ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածների։

«Նրանք մտածում էին երկրի մեկ այլ մասում նոր օբյեկտ հիմնելու մասին։ Մենք իմացանք այդ մասին, և ես ասացի՝ «եթե դա անեք, մենք ձեզ հետ շատ վատ բաներ կանենք»»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Վերջին շաբաթներին Թրամփը զգալիորեն մեծացրել է ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում և հրաժարվում է բացառել նոր ռազմական գործողությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի