Ժամանակն է մերժել խաբեբաներին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝անդրադառնալով Սևանա լճում ձկնաբուծության զարգացմանը: Ըստ պատգամավորի՝ դեռևս 2013 թվականին, երբ ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, ՀՀ կառավարությունը ստեղծեց Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, այնուհետև ստեղծվեցին ևս երկու նմանատիպ ընկերություններ, որոնցից մեկի նախագահի տեղակալը …

