Էրդողան. «Թուրքիան ձերբակալել է նաև ալ-Բաղդադիի կնոջը»

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 70-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթում հայտնել է, որ թուրք ուժայինները ձերբակալել են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ ալ-Բաղդադիի կնոջը. գրում է ermenihaber-ը:

Էրդողանը ակնարկել է, որ երբ ամերիկյան ստորաբաժանումների կողմից շրջապատված Բաղդադին ինքնասպան եղավ թունելում, ԱՄՆ-ն սկսեց տեղեկություններ սկսեց տարածել այդ թեմայով, սակայն երբ Թուրքիան ձերբակալեց Բաղդադիի կնոջը, որևէ աղմուկ չբարձրացրեց:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Բաղդադի կնոջ ձերբակալության մասին առաջին անգամ է հայտարարում:

«Նույն ձևով նրա (Բաղդադի-խմբ.) քրոջը, փեսային Սիրիայում ձերբակալեցինք: Մենք այս ուղղությամբ աշխատանքները մեծ թափով շարունակում ենք»,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում հաստատել էր թուրք ուժայինների կողմից ԻՊ-ի նախկին առաջնորդի քրոջ` Ռասմիյա Ավադի և վերջինիս սկեսրայրի ու 5 երեխաների ձերբակալության մասին լուրը: