Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը ներկա էր Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցությանը, լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Կառավարությունում տեղի ունեցած փակ հանդիպումից։ Ըստ Մակունցի՝ քննարկվել է դատաիրավական համակարգում հեղափոխական փոփոխությունների ներդրման հարցը։ «Այդ փոփոխությունները, սակայն, առանձին չպետք է կատարվեն, դրանք պետք է համադրվեն Կառավարության և Ազգային ժողովի հետ»,-ասաց Մակունցը։ Անդրադառնալով վարչապետի …

