ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կապ է տեսնում դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման և Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ նրա կայացրած որոշման մեջ: «Իհարկե՝ կապ կա: Մեր պաշտպանական թիմը դիմում է գրավի միջնորդությամբ, հաջորդ օրը գալիս, նրա գրասենյակը խուզարկում են: Վերաբացում են մի գործ, որը կասեցված է եղել վեց ամիս առաջ: Հիմա …

