Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել են ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող «Toyota» մակնիշի միկրոավտոբուսի վարորդն (ծնված՝ 1988թ․) ու երկու ուղևոր (ծնված՝ 1998թ․ և 1976թ․)։ «Քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ»,- ասված է հաղորդագրությունում: Հիշեցնենք, …

