Սերժ Սարգսյանի հայտնությունը. ի՞նչ վտանգ է չեզոքացնում երրորդ նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
Բոլորը

Թավշյա հեղափոխությամբ իշխանությունից հեռացած Սերժ Սարգսյանը, կարճ խոսքով, բայց հերթական անգամ խախտել է լռությունը։ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների առաջ ասել է, թե իր անձի համար վախ չունի, վախ ունի, իր ձևակերպմամբ, անպատասխանատու պոպուլիստների՝ հայրենիքի համար կործանարար քաղաքականության նկատմամբ։ Իր փեսա Միքայել Մինասյանից հետո ինքը ևս զարգացրել է իր՝ մոտալուտ ձերբակալման թեզը, ասելով․ «Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն»:

Ապա Սերժ Սարգսյանը հիշել է իր հին խոստումը՝ պարզ ու անկեղծ զրույց է ունենալու քաղաքացիների հետ, իսկ այդ օրը մոտենում է։ Ինչո՞վ է պայմանավորված երրորդ նախագահի այդ մտադրությունը և ինչու խոսել իշխանազրկումից մեկուսկես տարի անց։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանը խնդիր ունի իրեն մերժելու համար փողոցներ փակած հանրության աչքում փրկել անձնական վարկը։

«․․․ բայց քաղաքական կապիտալի առումով գերազանցել այսօրվա իշխանությանը, ցույց տալ, որ այսօրվա իշխանությունը ավելի վատն է, կամ ինքը վատը չէր, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը այնքան ոչ անիրատեսական է գնահատում իրավիճակը, որ կարող է ունենալ այդպիսի մտադրություն։ Որևէ կերպ չեմ պատկերացնում, որ Սերժ Սարգսյանը այսօրվա իշխանության վարկանիշին կարողանա հավասարվել։ Այն, ինչի մասին կխոսի Սերժ Սարգսյանը, առավելապես առնչվելու է նախկին իշխող համակարգին և իր անձնական վարկի բարելավում կարող է ակնկալել նախկին իշխող համակարգի նկատմամբ»։

Սերժ Սարգսյանը լավ հասկանում է, որ գործ ունի հեղափոխական իշխանությունից հիասթափված հանրության հետ, որի ատելությունն իր նկատմամբ նախկինի չափ ուժգին չէ, ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, և երրորդ նախագահը փորձում է քաղաքական օգուտ քաղել դրությունից։ Ըստ Բոզոյանի՝ իշխանության ձախողումները և խոստումներ չկատարելը այն պարարտ հողն է, որի վրա Սերժ Սարգսյանը գործելու է։

«Հիշենք 88 թվականին ինչ վերաբերմունք կար Կարեն Դեմիրճյանի նկատմամբ և 10 տարի անց ինչ կատարվեց, նույնը կարելի է ասել Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, բնականաբար՝ ցանկացած նախկին իշխանություն փորձելու է ռեաբիլիտացվել և փորձելու է հետագայում կապիտալիզացնել իր ռեաբիլիտացիան»,- ասաց Բոզոյանը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը ուշադրություն է հրավիրում հանգամանքի վրա, որ Սերժ Սարգսյանը խոսում է արցախյան բանակցությունները ճիշտ ուղի բերելու հրամայականից։ Ի՞նչ է սա նշանակում։ Ըստ քաղաքագետի՝ նոր իշխանության կողմից ամբողջովին չի մերժվել տարածքային զիջումներ ենթադրող Մադրիդյան փաստաթուղթը, որը բանակցել է Սերժ Սարգսյանը։ Վերջինս, փաստաթուղթը կյանքի կոչելու գործում իր անելիքը ավարտված չի համարում, ավելին՝ կարող է օգնել իշխանությանը։

«Դեռ Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված առաջարկը ակտուալ է, դրված է սեղանին, և Հայաստանից ակնկալվում է ինչ-որ մի դիրքորոշում, կամ Հայաստանը կընդունի այդ համաձայնագիրը, կստորագրի դա, կամ՝ ոչ։ Եվ միակ դերակատարությունը, որ կարող է Սերժ Սարգսյանը ունենալ, փոխկապակցված է այդ հանգամանքի հետ։ Եթե այս կառավարությունը որոշի այդ ուղղությամբ գնալ, Սերժ Սարգսյանը կարող է օգտակար լինել, ինքը կողմ է խոսելու այդ համաձայնագրին»,- ասաց Ղուկասյանը։

Քաղաքագետները ոչ պատահական, ավելի շուտ՝ լավ մտածված քայլ են համարում Սերժ Սարգսյանին «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ուսանողի կողմից հարց ուղղելը հնարավոր ձերբակալման մասին։ Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հիշեց Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի գործերը։ Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ իշխանությունը միտումնավոր է Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրել, որպեսզի հնարավոր լինի Սերժ Սարգսյանին ազատել պատասխանատվությունից։ Ձերբակալման մասին խոսելը, ըստ քաղաքագետի, մատնում է այն, որ երրորդ նախագահը վտանգ է զգում՝ հնարավոր է՝ Քոչարյանի վրայից կհանվի Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, ու այդ դեպքում ինքը կհայտնվի իշխանություն յուրացնողի դերում։ Խոսելով մոտալուտ ձերբակալումից՝ Սերժ Սարգսյանը փորձում է կանխարգելել այդ սցենարը։

«Հիշեցնել Նիկոլ Փաշինյանին և իր համախոհներին, որ ինքն է իշխանությունը հանձնել խաղաղ, առանց բռնության, և դրա հետ կապված ինքը կարող է և ասելիքներ ունենալ։ Ինքը մտածում է, որ ունի նյութ շանտաժի ենթարկելու համար այսօրվա իշխանություններին և ենթատեքստը հետևյալն է, որ եթե դուք ինձ ձերբակալեք, ես էլ ժողովրդին դեռևս ասելու բան կարող է ունենամ։ Այդ ամենը սոսկ խոսքեր են, և այն պահին, երբ հանգամանքների ճնշման տակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է լինելու մեղադրանք ներկայացնել Սերժ Սարգսյանին, ավելի մեծ հավանականություն կա, որ նա ընտանիքի հետ կտեղափոխվի Ռուսաստան»,- կարծում է Անդրիաս Ղուկասյանը։

Չի կարելի չընդունել՝ իշխանության նկատմամբ կա հանրային ճնշում՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի ձերբակալվում, և այդ անպատասխան հարցադրումը, ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի, կարող է թե՛ Հայաստանում, թե՛ Կրեմլում կասկածներ հարուցել իշխանության հետ երրորդ նախագահի հնարավոր պայմանավորվածության մասով։ Իր մոտալուտ ձերբակալման մարտահրավերը նետելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է թուլացնել ճնշումը իշխանության վրա, բայց, ըստ Հակոբ Բադալյանի, կա նաև երրորդ տարբերակ․

«․․․ որ ձերբակալման հանգամանքը էական շոշափում կարող է ունենալ նախկին իշխանության շրջանում, և հարցադրում ծագել Սերժ Սարգսյանին, թե ինչու տարբեր մարդիկ, ընդհուպ երկրորդ նախագահ Քոչարյանը հետապնդվում են, ինչու նա իրավական գործերով անցնում է և կալանված է, իսկ դու՝ ոչ։ Եվ այստեղ Սերժ Սարգսյանը կարող է ազդակ հղել հարցադրումներին, որ ես ինքս պատրաստ եմ ձերբակալվել և ես չեմ մեղավոր, որ նոր իշխանությունը ինձ չի ձերբակալում»։

Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ իրականում Սերժ Սարգսյանը շահագրգիռ է իշխանության հաջողությամբ և արդյունավետությամբ, մի գործոն, որից կախված է իր անձնական անվտանգությունը։ Ու չի բացառվում, որ հենց իշխանության շուրջ հասարակությանը համախմբված պահելու նպատակով, որ Սերժ Սարգսյանին պարբերաբար հանդես է գալիս՝ հանրային խոսքով ու հիշեցնեում հանրությանը իր ու իր իշխանության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան