Սեյրան Օհանյանը վերադարձել է
Հասարակություն
31.10.2019 | 16:58Բուժման նպատակով Գերմանիա մեկնած պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը վերադարձել է։
Այս մասին Factor.am-ին հայտնեց վերջինիս փաստաբան Կարեն Մեժլումյանը։
Օհանյանը, հիշեցնենք, դիմել էր դատարան՝ խնդրելով իրեն թույլատրել բուժման նպատակով կարճ ժամանակով լքել Հայաստանը։ Դատարանը բավարարել էր այս միջնորդությունը։
Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյմեբրի 5-ին, ժամը 13,00-ին։
Լիլիթ Շաբոյան