Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Սեուլն արձագանքել է

Լուրեր

07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռները շուրջ 370 կմ են անացել, թռիչքի բարձրությունը կազմել է 90 կմ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) ԶՈՒ-ի շտաբների ղեկավարների կոմիտեից:

«Հյուսիսային Կորեայի նման գործողությունները չեն նպաստում Կորեական թերակղզում խաղաղության հաստատմանը, և մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել դրանք»,- ասված է կոմիտեի հայտարարությունում:

Նշվում է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները շարունակում են պարզել հրթիռների տակտիկա-տեխնիկական բնութագրերը:

Ավելի վաղ Սեուլը հաղորդել էր, որ Հյուսիսային Կորեան երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:

Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունում էլ հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության հրթիռներ է արձակել: Ճապոնական ափամերձ պահպանության ծառայության տվյալներով՝ դրանք չեն հասել ճապոնիայի տարածքին կամ երկրի բացառիկ տնտեսական գոտուն:

Հոկտեմբերի 2-ին էլ Հյուսիսային Կորեան հայտնել էր «Բևեռային աստղ 3» տիպի սուզանավերի բալիստիկ հրթիռի փորձարկման մասին: Այն 450 կմ է անցել և հասել 910 կմ բարձրության: Փհենյանում, միաժամանակ, նշել են, որ այն կարող էր ավելի մեծ տարածություն անցնել, եթե արձակվեր օպտիմալ անկյամբ: