04 Նոյեմբեր 2019 | 19:07
Ինչո՞ւ է Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ բերվել ոչ թե ապրիլին, ինչպես լինում է սովորաբար, այլ հենց հոկտեմբերի 29-ին, երբ Թուրքիան նշում է իր Հանրապետության օրը. Էրդողանի խոսնակը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է նոյեմբերի 2-ին Դոլմաբահչե պալատում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ անցկացված հանդիպմանը։ Քալընը նշել, որ հանդիպման ժամանակ թուրքական կողմն առաջին հերթին իր դժգոհությունն է հայտնել Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշման առթիվ։ «Մենք նշեցինք, որ դրանք անընդունելի են ինչպես օրակարգ բերվելու ժամանակի, …