Ազգային ժողովն այսօր խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել և բացահայտել հանքերի սեփականատերերին՝ հրապարակելով 100 տոկոսանոց տեղեկատվություն։ Խմբակցության մեկ այլ նախագիծ ևս՝ մարզերում երկրորդային շուկայից բնակարան գնելու պարագայում եկամտահարկը վերադարձնելու վերաբերյալ, խորհրդարանը նույնպես չընդգրկեց լիագումար նիստերի օրակարգում։ Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ներկայացված նախագծերի վերաբերյալ նշեց, …

