ՀՔԱՎ։ Ակնհայտ կոռուպցիոն գործողություններ դրսևորելու կասկածանքով քրեական գործ է հարուցվել «Վանաձոր» բժշկական կենտրոնի ուռուցքաբան բժշկի նկատմամբ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՔԱՎ-ից տեղեկացնում են, որ իրականացնելով բուժում ՀՀ-ում չհավաստագրված դեղորայքով՝ բուժաշխատողը նպաստել է սեփական ընտանիքի բիզնես շահերին՝ քաղաքացու առողջական վիճակը բարելավելու փոխարեն:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին  հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա 2019-ի հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Վանաձորի  Տարոնի բաժնում հարուցվել է քրեական  գործ՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ քաղաքացու առողջությանը վնաս հասցնելու համար:

2019 թ.-ի սեպտեմբերի  25-ին իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու նպատակով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած Բ. Կ.-ն հայտնել է, որ 2018 թվականի ամռանն իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել և այդ ժամանակվանից սկսել է բուժվել «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ բժիշկ-քիմիաթերապևտ, ուռուցքաբան Ն. Ք.-ի անմիջական հսկողությամբ։ Մինչ օրս անցել է բուժման 8 կուրս, 2018 -ի դեկտեմբերին՝ նաև վիրահատվել։ Բժշկուհի Ն. Ք.-ը նրան նշանակել է դեղեր և դրանք գնելու համար ուղղորդել Վանաձորի նախկին բժշկական կենտրոնի տարածքում գտնվող իր ամուսնու դեղատուն։ Ի թիվս այլ դեղերի՝ բուժման 8 կուրսի համար Բ. Կ.-ը Ն. Ք.-ի ամուսնու դեղատնից գնել է 8 հատ «Ավաստին» դեղատեսակ՝ յուրաքանչյուրը՝ 800 դոլարով:

Բուժման ողջ ընթացքում, վերոնշյալ դեղի վրա ծախսելով բավական պատկառելի՝ ընդհանուր առմամբ 6400 դոլար գումար և չնկատելով դրական փոփոխություն իր առողջական վիճակում, 72-ամյա թոշակառուն բժշկուհի Ն. Ք.-ից հետաքրքրվում է իր նշանակած դեղերի որակով ու արդյունավետությամբ։ Նա  բժշկուհուն հայտնում է, որ տեղեկություն ունի, որ իր ամուսնու դեղատնից ամիսներ շարունակ ձեռք բերված «Ավաստին»-ը   ՀՀ-ում հավաստագրված չէ, հաստատված չէ ՀՀ առողջապահության նախարարության կողմից և փաստացի գտնվում է անօրինական շրջանառության մեջ:  Բժշկուհի Ն. Ք.-ը չի հերքում այդ տեղեկությունը:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ