2019 թվականի օգոստոսի 6-17-ը կայանալիք` Համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Համապատասխան որոշման նախագիծը գործադիրն ընդունեց այսօր՝ օգոստոսի 1-ին ։ Նախագծի վերաբերյալ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Համահայկական 7-րդ խաղերի բացումը տեղի է ունենալու Արցախում, ու սա աննախադեպ …

