Թուրքիային մատակարարվելիք S-400-ների երկրորդ խմբաքանակի ժամկետները կարող են փոփոխվել

Լուրեր

07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը կարող է տեղի ունենալ միայն 2020թ-վերջում. գրում է ermenihaber-ը:

Այդ մասին հայտնել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը՝ հավելելով, որ երկրորդ խմբաքանակի մատակարարման հետ մեկտեղ, ըստ ռուս-թուրքական պայմանագրի, նախատեսվում է նաև S-400-ների համատեղ արտադրություն։  Թուրք պաշտոնյայի խոսքերով, Թուրքիան ցանկանում է, որ ռուսական կողմը կիսվի S-400-ների տեխնոլոգիաներով թուրքական կողմի հետ։ Ըստ Դեմիրի՝ դրա վերաբերյալ համապատասխան պահանջ է ներկայացվել ռուսական կողմին։

Դեմիրը նշել է, որ պայմանագրում առկա համատեղ արտադրության վերաբերյալ կետի պատճառով երկրորդ խմբաքանակի մատակարարման գործընթացը կարող է ավելի ուշ տեղի ունենալ։

Նա նաև նշել է, որ  Թուրքիայում S-400-ների որոշ պահեստամասերի արտադրելու նպատակով ռուսական կողմի հետ շարունակվում են բանակցությունները։

Հիշեցնենք, որ 2019թ. հունիսի 12-ից մինչև օգոստոսի 27-ը ընկած ժամանակահատվածում ռուսները ավարտեցին ռուսական ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը մատակարումը Թուրքիային։ Ռուս-թուրքական գործարքը մեծ լարվածություն էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։