Սերժ Սարգսյանի ելույթը վախկոտ մարդու ելույթ էր. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ նիստին քննարկվել է նաև Հանրային խորհրդի հարցը:

«Ես ներողություն եմ խնդրում, գուցե սուր բառի համար, բայց ես համարում եմ, որ դա անիմաստ կառույց է, ոչ թե նրա համար, որ ես եմ այդպես ասում, այլ տեսնելով այդ կառույցի գործունեությունը: Չգիտեմ՝ կա՞ մի լրագրող, ով կնշի հիմա մի քանի գործողություն, որ այդ կառույցը արել է և ՀՀ հանրային կյանքում դա նշանակություն է ունեցել»,- ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իշխանափոխությունից հետո շարունակում է պաշտոնավարել, Սիմոնյանն ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին. «Մեծ հաշվով՝ համարում եմ, որ այդ կառույցն անելիք չունի: Երբ նայում ես այդ կառույցի պատմությունը, հասկանում ես, որ այդ կառույցը որևէ պտուղ չի տվել»:

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հրաժարականին` Ալեն Սիմոնյանն ասաց, որ նախ չի հասկանում, թե ինչու այդքան քննադատություններից հետո Մանուկյանը նման որոշում չի կայացնում, եթե իրեն տեսնում է քաղաքական դաշտում:

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացմանը, նշելով, որ չի կիսում այն կարծիքը, որ «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման պատճառով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը պետք է հրաժարական ներկայացնի:

«Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ պետք է պաշտոնից ազատվի։ Որևիցե բան չեմ կարող ասել, բայց եթե մարդիկ պիտի որոշեն՝ որ ներկայացումն է լավ, որը՝ վատ, և դրա պատճառով ինչ-որ բաներ պահանջեն, ապա ես կարծում եմ, որ մենք որևիցե բանի չենք հասնի։ Մեկին կլկլոց է դուր գալիս, ինքը գնում է ինչ-որ կլկլոց երգող երգչի հետ և չի համարում դա թուրքական, արաբական, և այդ երգերը դնում է իր պատին, և հետները նկարվում, գրում է՝ «իմ ախպերս», դա նորմալ է։ Այսինքն՝ մենք պիտի իրար համար որոշենք՝ որ ներկայացումը, ում համար է նորմալ … ժողովու՛րդ, ավելի կարևոր թեմաներ կան, քան էն թեման, որ բոլորն ուզում են շրջանառության մեջ գցել, ազգայնական, հուզական ինչ-որ բաներ գցել»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ իրենց շատ բաներում են մեղադրում, սակայն այս ամենը հաջողություն չի ունենալու:
Նշենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության 2019թ․-ի բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին մետրոյի Հանրապետության կայարանի մոտ տեղի ունեցած ներկայացումն ուղեկցվեց միջադեպով, նաև քննադատության ալիք բարձրացրեց համացանցում:

Նա անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ վախենում է պոպուլիստ իշխանությունների երկրի անպատասխանատու ղեկավարումից: ԱԺ փոխխոսնական ասաց, որ Սերժ Սարգսյանի ելույթը վախկոտ մարդու ելույթ էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան