Փաշինյանը երդվեց հանրության առջև, որ որևէ դավադրություն Արցախի հարցում պարզապես բացառվում է. Դավիթ Բաբայան

Լուրեր

22.06.2026 | 18:48
Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
22.06.2026 | 18:35
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով նիստ է տեղի ունեցել
22.06.2026 | 18:28
Իսրայելը դիտարկում է Լիբանանի հետ բանակցությունների շրջանակում զորքերի «խորհրդանշական» դուրսբերման մասին հայտարարելու հնարավորությունը. CNN
22.06.2026 | 18:24
Ինչու մահաբեր խողովակը նախկինում չի հեռացվել Փամբակ գետի վրայից. լռում են, թե՛ Վանաձորի համայնքապետարանում, թե՛ Լոռու մարզպետարանում
22.06.2026 | 18:19
Գիտնականները Երևանում քննարկում են ճառագայթային տեխնոլոգիաների կիրառությունները
22.06.2026 | 18:10
Փամբակում հայտնաբերել են 13-ամյա Նարինեի դին // Որն էր Գյումրի-Մոսկվա օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 18:02
4-5 հոգի վարի է գնացել այդ խողովակի պատճառով. 6 տարեկան մի տղա էլ է ընկել, խեղդվել. վանաձորցի
22.06.2026 | 17:51
Վենսը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը երկիր
22.06.2026 | 17:40
Զախարովան հայտնել է, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու դեպքում
22.06.2026 | 17:31
Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
22.06.2026 | 17:28
Համայնքապետից հարցրեք. Լոռու ՓԾ պետը` գետի վրայով անցնող խողովակը ավելի վաղ չհեռացնելու մասին
22.06.2026 | 17:17
Զախարովան հայտարարել է՝ ՀՀ-ն ձգձգում կամ սառեցնում է Մոսկվայի հետ կապված նախաձեռնությունները
22.06.2026 | 17:10
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կճանաչվեն հանրության գերակա շահ․ կառավարությունը ներկայացրեց նախագիծը
22.06.2026 | 17:02
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները կդիմեն ՍԴ՝ դատավարությանը Սեդա Սաֆարյանի մասնակցությունն անհնարին ճանաչելու պահանջով
22.06.2026 | 16:45
Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» միջոցառում է կազմակերպել
Բոլորը

Մենք, իհարկե, կասկած չունեինք և ընդհանրապես չենք էլ ուզում մտածել այն մասին, որ կարող է Հայաստանի Հանրապետության ինչ-որ ղեկավար դավադրություն անել Արցախի նկատմամբ։ Եթե այդպիսի բան լինի, կլինի հայոց պետականության վերջը, կործանումը, և այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ չի լինելու դավադրություն, դա ոչ այլ ինչ էր, քան երդում, որ այդպիսի բան չի լինի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Սա շատ կարևոր է, որովհետև Արցախի ճակատագրից, ապագայից կախված է հայոց պետականության ապագան։ Եվ շատ լավ է, որ այսպիսի ոճով է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը: Փաստորեն, նա երդվել է հանրության առջև, որ որևէ նման բան պարզապես բացառվում է: Սա ողջունելի է։ Կրկնում եմ՝ չենք էլ ուզում մտածել, և դա հնարավոր չէ, բազմիցս դրա մասին հայտարարել ենք, որ մենք չենք հավատում և երբևիցե չենք հավատալու, որ կարող է լինի հայ ղեկավար, հայրենասեր մարդ, ով կարող է դավադրություն անել Արցախի նկատմամբ»,- հավելեց Բաբայանը։

Հարցին, որ ՀՀ վարչապետը երեկ ուղիղ եթերի ժամանակ նշեց՝ Արցախի հարցի կարգավորման տարբերակը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի համար, նման տարբերակն Արցախում հնարավոր համարո՞ւմ են, Դավիթ Բաբայանը նկատեց, որ այս գաղափարը պաշտոնական Ստեփանակերտը վաղուց է ներկայացրել, բայց մի քիչ այլ ձևակերպմամբ։

«Մենք ասում ենք և մինչև հիմա էլ համոզված ենք, որ հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումն անհնար է առանց ժողովուրդների պատմական հաշտեցման: Ժողովուրդների միջև պատմական հաշտեցում պետք է կնքվի։ Սա ոչ թե ինչ-որ փաստաթուղթ է, այլ պարզապես մի իրավիճակ պետք է ստեղծվի, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները պատմական հաշտեցում կնքեն, ինչպես որ կա, օրինակ, գերմանացի և ֆրանսիացի, ռուս և գերմանացի ժողովուրդների միջև։ Դրա համար տարիներ ենք պետք, որովհետև նույն ֆրանսիացիների, գերմանացիների, ռուսների պատմական հաշտությունը տեղի է ունեցել մի կողմի պարտության ներքո և ինչ-որ տեղ պարտադրված է, իսկ մեր պարագայում դա հնարավոր չէ։ Այստեղ Ադրբեջանն է հիմնական խնդիրը և Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քարոզը, փաստորեն, նացիզմի մի ձև է, որ իշխում է այդ երկրում, հանդիսանում է նրանց պետականաշինության փիլիսոփայությունը։ Սա ամենակարևոր և, միգուցե, միակ խոչընդոտն է հակամարտության կարգավորման ճանապարհին»,- ընդգծեց Բաբայանը։

Արցախի նախագահի խոսնակը կարծում է, որ համապարփակ կարգավորման համար Ադրբեջանը պետք է ընդունի իրենց ինքնիշխանությունը, իրենց ինքնորոշման փաստը։

«Պետք է հասկանան, որ մենք այստեղ հավերժ ենք լինելու, նոր, բարիդրացիական հարաբերություններ ձևավորեն մեզ հետ»,- ասաց նա։

Մեր հարցին, որ ՀՀ վարչապետն ընդգծեց՝ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են, Դավիթ Բաբայանն արձագանքեց, որ աշխատանքային տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր պատկերացումներ և մոտեցումներ կան, սակայն ընդգծեց, որ հիմնարար հարցերի շուրջ որևէ տարաձայնություն չկա։

«Իսկ այդ հիմնարար հարցերը հետևյալն են, որ Արցախը չի կարող իր ինքնիշխությունից հրաժարվել ու չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով։ Մեզ համար կարևորագույն խնդիրն անվտանգությունն է, անվտանգության բարձր աստիճանը, մեր սեփական ուժերով մեր ավտանգության ապահովումն է բոլոր հարթություններում: Սրանք հիմնարար մոտեցումներ են, որտեղ չի կարող տարաձայնություն լինել»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև գեներալիտետի ձևավորման մասին։ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք՝ նոր նշանակումներ սպասվո՞ւմ են, ինչին ի պատասխան՝ վերջինն ասաց, որ հարցը պետք է ուղղել ՀՀ իշխանություններին։

«Փաշինյանը նշեց, որ Արցախի ղեկավարությունն էլ գեներալական կոչումներ տվել է ԱՀ պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներին: Դա Արցախի իրավասության մեջ է: Իսկ ՀՀ ԶՈւ-ում ո՞վ է լինելու գեներալ, ճիշտ կլինի հարցնել ՀՀ իշխանություններից»,- նկատեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ հարուցված քրգործերը վարկաբեկում են գեներալիտետին, Արցախի նախագահի խոսնակն ընդգծեց, որ ցանկացած խնդիր, որն իրավական է, պետք է դիտարկել բացառապես իրավական դաշտում, օրենքը պետք է գերակա լինի բոլորի համար։

«Չպետք է լինի որևէ խտրականություն։ Մենք չպետք է ունենանք ո՛չ արտոնյալներ, ո՛չ թշվառներ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Ա.Ա.