Սպասենք արդյունքների. Էդմոն Մարուքյանը՝ Ռուսաստանում հայկական վարորդական իրվունքով աշխատելու խնդրի մասին

Լուրեր

07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը ֆեյսբուքյան գրառմամաբ  անդրադարձել է Ռուսաստանում հայկական վարորդական իրվունքով աշխատելու խնդրին:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՌԴ ներքին գործերի նախարար Վ․ Կոլոկոլցևին և աշխատանքի և սոցիական ապահովության նախարար Մ․ Տոպիլինին՝ բարձրացնելով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող և աշխատող մեր համաքաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրը։

Հարցը, ինչպես շատերդ քաջատեղյակ եք, վերաբերում է Ռուսաստանի Պետական դումայի կողմից ընդունված օրենքին, ըստ որի՝ հայկական վարորդական իրավունքով այլևս հնարավոր չէ աշխատել ծառայությունների մատուցման ոլորտում (տաքսի, առաքում և այլն)։

Մեր կողմից հիմնավորապես ապացուցվել է, որ նշյալ օրենքը հակասում է ԵՏՄ համաձայնագրի մի շարք դրույթներին։ Ընդ որում, համաձայն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 15-րդ հոդվածի 4-րդ մասի՝ նման հակասության դեպքում պետք է կիրառվի միջազգային պայմանագիրը, այլ ոչ թե օրենքը։

Ըստ այդմ՝ իրավասու նախարարներին խնդրել եմ պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները Ռուսաստանի Դաշնությունում՝ կիրառելով ոչ թե օրենքը, այլ կիրառման ենթակա պայմանագրի դրույթները։

Սպասենք արդյունքների ․․․»,- գրել է նա: