Ավտոբուսներ արտադրող լեհական ընկերությունը հետաքրքրված է երևանյան շուկայով. քաղաքապետարան

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի առևտրի և ներդրումների ներգրավման գործակալության արևելյան շուկաների տարածքային կառավարիչ Դավիդ Ցեցուդայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ավտոբուսների արտադրությամբ զբաղվող լեհական Autosan ընկերության նախագահ Էուգենուշ Շիմոնիկը:

Խոսելով Երևանի տրանսպորտային համակարգի, առկա խնդիրների և բարեփոխումների ծրագրի ընթացքի մասին՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ տրանսպորտային նոր ցանցում գերակշռող են լինելու տարբեր տեղատարողությամբ ավտուբուսները:

Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ քաղաքային իշխանությունը կարևորում է օտարերկրյա ներդրումների ներգրավումը և բաց ու պատրաստակամ է քննարկել հնարավոր փոխգործակցության առաջարկները: Նա հավելել է նաև, որ ավտոբուսների ձեռքբերման համար կհայտարարվի բաց մրցույթ, որին կարող են մասնակցել հետաքրքրված բոլոր ընկերությունները:

Դավիդ Ցեցուդան իր հերթին նշել է, որ, գործակալությունն աջակցում է ինչպես օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, այնպես էլ լեհական ձեռնարկությունների միջազգայնացմանը:

Ներկայացնելով 100-ամյա պատմությամբ Autosan-ի գործունեությունը, ընկերության նախագահը նշել է, որ գործարանը աշխարհի 7 խոշորագույն և ամենահին ընկերություններից մեկն է: Autosan-ն արտադրում է տարբեր տեղատարողությամբ, այդ թվում՝ 10 և 12 մետր երկարությամբ ուղևորատար ավտոբուսներ, որոնք կարող են աշխատել ինչպես դիզելային վառելիքով, այնպես էլ հեղուկ գազով:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվել է մեքենաների տեխնիկական հնարավորությունների, սպասարկման պայմանների մասին: