Ինչո՞ւ է Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ բերվել ոչ թե ապրիլին, ինչպես լինում է սովորաբար, այլ հենց հոկտեմբերի 29-ին, երբ Թուրքիան նշում է իր Հանրապետության օրը. Էրդողանի խոսնակը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է նոյեմբերի 2-ին Դոլմաբահչե պալատում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ անցկացված հանդիպմանը։

Քալընը նշել, որ հանդիպման ժամանակ թուրքական կողմն առաջին հերթին իր դժգոհությունն է հայտնել Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշման առթիվ։

«Մենք նշեցինք, որ դրանք անընդունելի են ինչպես օրակարգ բերվելու ժամանակի, այնպես էլ բովանդակության և քաղաքական համատեքստի տեսակետից և չեն նպաստում թուրք –ամերիկյան հարաբերություններին», – ասել է նա։

Էրդողանի խոսնակը տարակուսանք է հայտնել, թե ինչու է Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ բերվել ոչ թե ապրիլին, ինչպես լինում է սովորաբար, այլ հենց հոկտեմբերին և հատկապես հոկտեմբերի 29-ին, երբ Թուրքիան նշում է իր Հանրապետության օրը։

Շարունակելով Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված ավանդական ձևակերպումներ հնչեցնել՝ Քալընը առաջ է քաշել այն պնդումը, թե 1915թ․ տեղի ունեցած իրադարձությունները իրավաբանության տեսակետից չեն կարող որպես ցեղասպանություն որակվել այն պատճառով, որ «Ցեղասպանություն» տերմինը Ռաֆայել Լեմկինի կողմից ստեղծվել է ավելի ուշ՝ 1944թ․։ Քալընը, սակայն, մոռացել է, որ Լեմկինն անձամբ բազմիցս նշել է, որ նշյալ տերմինը ստեղծելիս մտքում ունեցել է նաև հայերի կոտորածների դրվագները:

Քալընի երրորդ առարկությունն ընդդեմ Ներկայացուցիչների պալատի որոշման այն է, որ Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ դեռևս որևէ միջազգային դատարան որոշում չի կայացրել։

«Դուք Ձեզ դրել եք դատարանի տեղ ու որոշումներ եք կայացնում։ Անգամ փորձում եք կյանքի կոչել մի բանաձև, որը պիտի խոչընդոտի այս թեմաների շուրջ ազատ քննարկումները։ Իսկ ու՞ր մնաց խոսքի ազատություն»,- ասել է Էրդողանի խոսնակը։ Նա հավելել է, որ  ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությանը հիշեցվել է նախագահ Էրդողանի առաջարկը՝ Հայոց ցեղասպանության փաստի  ուսումնասիրության նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։