Վստահ եմ՝ 10-ից բացի մյուս եպիսկոպոսները ևս Կտրիճ Ներսիսյանի դեմ են, շուտով տեսանելի կլինի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի համոզմամբ՝ Գարեգին Բ-ն չունի լեգիտիմություն և իշխանություն Հայ Առաքելական եկեղեցու ներսում, և հոգևորականների «ճնշող, բացարձակ մեծամասնությունը» նրա դեմ է։ Factor TV-ին տված հարցազրույցում Ալեքսանյանն անդրադարձել է Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցած իրադարձություններին, իշխանության և եկեղեցու հարաբերություններին և ներեկեղեցական խմորումների պատճառներին։

Այն դիտարկմանը, թե իշխանությունն է պառակտում բարձրաստիճան հոգևորականությանը, Ալեքսանյանը հակադարձել է՝ պնդելով, որ պառակտումն արդեն իսկ գոյություն ունի՝ պայմանավորված բարոյական սկզբունքներով։ Նրա խոսքով՝ խնդրի հիմքում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող սեռական բնույթի սկանդալն է։ «Այդ պառակտումը պետք է լինի այն հողի վրա, որի վրա արդեն իսկ կա։ Դա հետևյալն է՝ հանդուրժո՞ւմ են մարդիկ, համարո՞ւմ են ընդունելի սեփական քեռակնոջ հետ սեռական հարաբերություն ունենալը, թե՞ համարում են անընդունելի եկեղեցու ներսում»,- նշել է նա։

Ալեքսանյանը վստահ է, որ կաթողիկոսի դեմ հանդես եկող 10 արքեպիսկոպոսները միայնակ չեն։ Որպես Գարեգին Բ-ի լեգիտիմության բացակայության ապացույց՝ նա նշել է վերջինիս՝ եպիսկոպոսաց ժողով հրավիրելու ձախողված փորձը։ «Փաստն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը (նկատի ունի Գարեգին Երկրորդին – խմբ.) փորձել է եպիսկոպոսաց ժողով հրավիրել և չի կարողացել, քանի որ ինքը Հայ առաքելական եկեղեցու ներսում չունի լեգիտիմություն և չունի իշխանություն»,- պնդել է ՔՊ-ական գործիչը։ Նրա կարծիքով՝ այն հոգևորականները, ովքեր պայքարում են «ակնհայտ սրբապղծության դեմ, գերակա են իրենց թվով, որակով և մնացած ամեն ինչով»։

Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած այն դեպքին, երբ, ըստ վարչապետի, ԱԱԾ աշխատակիցը «խնդրել» կամ «հորդորել» է Գյումրիի թեմի հոգևորականներին պատարագի ժամանակ զեղչել Կաթողիկոսի անունը, Ալեքսանյանը սա ուժային ճնշում չի համարում։ Նա պնդել է, որ եթե իշխանությունը ցանկանար կիրառել ուժային մեթոդներ, ապա պատարագը չէր մատուցվի այս ձևաչափով։ «Եթե ԱԱԾ աշխատակիցը հանդես գա այն ֆորմատով, որը դուք հիմա ակնարկում եք, ու պետությունն էլ ցանկանա, որ ԱԱԾ աշխատակիցը հանդես գա այն ֆորմատով, որը դուք ակնարկում եք, ես ձեզ վստահեցնում եմ՝ չի լինի մի քահանա, որ հերիք չի չհամաձայնվի, դեռ մի բան էլ լավ չհամաձայնվի, մի հատ էլ դրա մասին հետո պատմի», – նշել է նա։

Հարցին, թե արդյոք իրենց համար ընդունելի է համագործակցել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ, ով նույնպես միացել է Կաթողիկոսի հրաժարականի պահանջին, Ալեքսանյանը պատասխանել է, որ պատրաստ են համագործակցել բոլոր այն հոգևորականների հետ, ովքեր ընդունում են, որ տեղի ունեցողն «անթույլատրելի սրբապղծություն է և եկեղեցին պետք է մաքրվի»։

Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե Փաշինյանի իշխանությունը «թոկ է Հայաստանի վզին», Ալեքսանյանը դա որակել է որպես «էժան քոփի-փասթ» և «կրեատիվության բացակայություն»։ Առաջիկա ընտրությունների վերաբերյալ նա վստահություն է հայտնել, որ ՔՊ-ն հույսը դնում է բացառապես ժողովրդի քվեի վրա։ «Միայն ու միայն ժողովրդի քվեի։ Մենք առհասարակ ուրիշ ոչ մի բանի վրա հույս չենք դրել», – եզրափակել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան