Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանին որոշ փաստաթղթերի ծանոթանալու միջնորդություն է ներկայացրել

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստում «տուժողների» ցուցմունքներ են լսվել։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ, մասնավորապես, «տուժող» Նուրան Գասիմովը նշել է, թե Լաչինում իրենց տարածքի վրա «հակառակորդի հարձակման ժամանակ ոտքից վիրավորվել է»: Պետական ​​մեղադրող Վյուսալ Աբդուլլաևի հարցերին պատասխանելով՝ նա ասել է, թե միջադեպի ժամանակ վիրավորվել են նաև այլ անձինք:

Ցուցմունքների ներկայացման ժամանակ Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել՝ ծանոթանալ քրեական գործին վերաբերող որոշակի փաստաթղթերի, այդ թվում՝ հարցաքննության թղթերին։ Վարդանյանի փաստաբան Էմիլ Բաբիշևը դատարանին խնդրել է բավարարել միջնորդությունը։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը, մեկնաբանելով միջնորդությունը, նշել է, որ մեղադրանքի կողմը չի առարկում, որ «փաստաբանն ու մեղադրյալը կարողանան ծանոթանալ փաստաթղթերին»։

Նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը նույնպես նշել է, որ փաստաբանը կարող է այս շաբաթվա ընթացքում ծանոթանալ փաստաթղթերին, և որ դրա համար կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է դեկտեմբերի 9-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի