Ադրբեջանը հետաքրքրված է հրետանային համակարգերով. Սլովակիայի նախագահը հայտարարել է Բաքվի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սլովակիան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը՝ նշելով համաձայնագրի նախաստորագրման կարևորությունը։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Շատ տարիներ անց նախաստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Ես կցանկանայի շնորհավորել Ադրբեջանին և ադրբեջանական ժողովրդին»,- նշել է նա։

Սլովակիայի նախագահը շեշտել է, որ այժմ ուշադրության կենտրոնում կլինի հետհակամարտային ​​շրջանը։

«Ադրբեջանը կարող է առաջատար դեր խաղալ Սլովակիայում։ Երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանը կարող է դառնալ մեզ համար ռազմավարական գործընկեր։ Մեր պատվիրակությունները կշարունակեն բանակցությունները՝ ապահովելու, որ կարողանանք օգտագործել Ադրբեջանի էներգետիկ պաշարները։ Պաշտպանական արդյունաբերության մեջ մենք մտադիր չենք պարզապես զենք վաճառել Ադրբեջանին։ Մենք մեծ փորձ ունենք ինքնագնաց հրետանային համակարգերի և այլն սպառազինության ոլորտում։ Մենք կարող ենք աշխատել Ադրբեջանի հետ տեխնոլոգիաների փոխանցման և համատեղ արտադրության ոլորտում։ Կարող ենք մեր արտադրանքը վաճառել երրորդ երկրներին»,- ասել է նա։

Պելեգրինիի խոսքով՝ Ադրբեջանն արդեն հետաքրքրություն է հայտնել հրետանային համակարգեր ձեռք բերելու հարցում։ Սլովակիայի նախագահը հավելել է, որ այդ տեխնիկան կամրապնդի ադրբեջանական բանակի կարողությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի