Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է մենամարտել Իսլամ Մախաչևի հետ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը պատմել է առաջիկա ծրագրերի մասին։ Իռլանդացի մարտիկը պատրաստվում է կարիերան վերսկսելուն ու ամռանը Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարին։

«Սպիտակ տան հարցով փետրվարին կսկսենք բանակցել UFC-ի հետ։ Ես մարզվում եմ օրական 2 անգամ ու վերադառնում լավ մարզավիճակի։

Իսլամ Մախաչևի հետ մենամարտելու միտքն առանձնապես չի մոտիվացնում ինձ։ Ես ինքս եմ ինձ մոտիվացնում։ Սակայն ես միանշանակ կցանկանայի մենամարտել կիսամիջին քաշային կարգում նրա գոտու համար։ Այդ ժամանակ ես կդառնամ եռակի չեմպիոն։

Մախաչևի դեմ հրաշալի մենամարտ կլինի։ 2 ձախլիկ մարտիկներ՝ իրար դեմ։ Մախաչևն ունեցել է խիզախություն բարձրանալու այլ դիվիզիոն։ Ինձ համար հետաքրքիր է, թե ինչպես կդասավորվի ամեն բան։ Պետք է վերադառնալ մրցապայքար»,- Մաքգրեգորի խոսքը մեջբերում է Bloody Elbow-ը։

37-ամյա Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի հետ մրցելիս։ Խառը մենամարտերում իռլանդացին մասնակցել է 28 հանդիպման, տարել 22 հաղթանակ և կրել 6 պարտություն: