Ջրային կոմիտեի նախագահը Թեհրանում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ջրային անվտանգության հարցերում

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը աշխատանքային այցով եղել է Թեհրանում՝ մասնակցելով Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի (RCUWM) նախարարական մակարդակի 14-րդ նիստին, որտեղ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման գլոբալ մարտահրավերները, կլիմայի փոփոխության ազդեցությունները և տարածաշրջանային համագործակցության խորացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից։

«ԻԻՀ էներգետիկայի նախարար և RCUWM Կառավարման խորհրդի նախագահ Աբբաս Ալի Աբադիի հրավերած նիստի ընթացքում քննարկվել են աշխարհում քաղաքային բնակչության աճի ազդեցությունը սահմանափակ ջրային ռեսուրսների վրա, կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը ջրի որակի, կառավարման և ջրային ցիկլի վրա, ջրային պաշարների նվազումը և համակարգված միջազգային արձագանքման անհրաժեշտությունը։

Ջրային կոմիտեի նախագահն իր ելույթում նշել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր կառուցողական մասնակցությունը տարածաշրջանային կենտրոնի աշխատանքներին, այդ թվում՝ ուղղված ընդհանուր ջրային անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում։

Արամազդ Ղալամքարյանն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանային ջրային խնդիրների արդյունավետ լուծումը տեսնում է համադրված գործողությունների, փոխլրացնող փորձագիտական կարողությունների և երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ճանապարհով։

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի ուղեկցությամբ՝ Ղալամքարյանը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է «Ջրարդյունաբերության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի» 21-րդ միջազգային ցուցահանդեսին, ծանոթացել իրանական առաջատար ընկերությունների կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումներին, ծառայություններին և արտադրանքին, գնահատել դրանց հնարավոր կիրառելիությունը Հայաստանի ջրային ենթակառուցվածքների արդիականացման տեսանկյունից, ստեղծել կապեր՝ հետագա հնարավոր գործակցության համար։

Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը այցելել է նաև Իրանի հիդրոէներգետիկ ռեսուրսների զարգացման ընկերություն, որը ջրամբարների և էներգետիկ ենթակառուցվածքների խոշորագույն շինարարն է Իրանում։

⚡Իրանի Էներգետիկայի նախարարության ղեկավարների հետ Ղալամքարյանը քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ «Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի» (RCUWM) Կառավարման խորհրդի հաջորդ նիստը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրությունում։