Թատրոնի մասին՝ թատրոնում․ Երևանի ավագ դպրոցների աշակերտները Սունդուկյանում հնգօրյա դասընթաց կունենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
Բոլորը

Հինգ օր՝ Մայր թատրոնում՝ ժամանակակից հայ թատրոնի անվանի ներկայացուցիչների կողքին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի համատեղ ջանքերով մեկնարկեց «Դասարան+դասական» ծրագիրը՝ նախատեսված 10-12-րդ դասարանի աշակերտների համար։

«Այդ հինգ օրերի ընթացքում, սիրելի՛ աշակերտներ, Դուք կշփվեք մեր երկրի լավագույն թատերական մասնագետների հետ, կլսեք դասախոսություններ և այդ հինգ ճյուղերը, որ մենք բաժանել ենք, ներառում են թատրոնն ամբողջությամբ․ ստեղծագործական մտքից սկսած՝ մինչև կատարման անատոմիան»,- նշում է  ծրագրի ղեկավար, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

Ըստ նրա՝ այս անգամ ընդգրկել են միայն Երևանի դպրոցները․ «Ես ներողություն եմ խնդրում մեր մարզերի աշակերտներից։ Մարզերից մեզ անընդհատ գրում են, լավ առումով՝ ստիպում են, ինչ-որ տեղ մեղադրում, թե ինչու իրենք չկան։ Կարծում եմ, որ այս հաջողությունից հետո պետք է  մտածենք այս ծրագիրը համապետական դարձնելու մասին»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հայտնում է․ ծրագիրը համապետական կդառնա արդեն 2020 թ.-ի հունվարից․ «Այս ծրագիրը մի քանի խնդիր է լուծելու․ նախ, ավագ դպրոցների մեր աշակերտներին ծանոթացնելու է հայ թատրոնի հետ։ Այս ծրագրով լուծելու ենք մասնագիտական կողմնորոշման խնդիրը, որը մեզ համար շատ կարևոր է, որովհետև շատ հաճախ  բուհերի և մասնագիտությունների ընտրության հարցում մենք ունենք իներցիոն գործընթացներ, և այս նախագիծը կոտրելու է այդ իներցիան»։

«Դասարան+դասական»-ին 250 աշակերտ է դիմել՝ 40 դպրոցից։

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի կարծիքով՝ «Դասարան+Դասականը»-ը կարևոր է, քանի որ դպրոցներում թատրոնը՝ որպես առանձին առարկա, չկա․ «Թատրոնն այս աշխարհի փոքր մոդելն է և, կարծում եմ, որ այդ իմաստով այն երիտասարդներին օգնում է հասկանալ՝ ինչու են ապրում, որն է ապրելու նպատակը, ինչպես պետք է մարդն այս աշխարհում ապրի՝ իր մեջ պահպանելով մարդուն և ունենալով իր քաղաքացիական դիրքորոշումն այն երևույթների հանդեպ, որոնք մեր կյանքում գոյություն ունեն»։

Մայր թատրոնում սիրելի արտիստների հետ շփման հնարավորությունը ստանալու համար աշակերտներն այսօր շարադրություն գրեցին՝ 4 թեմայով․  սիրելի արտիստը, ներկայացումը, թատրոնը և գրական հերոսը։

Նոյեմբերի 12-16-ը տևող «Դասարան+դասական» ծրագրի ավարտից հետո նրանք Մայր թատրոնում սովորածը ներկայացնելու են իրենց  դպրոցներում՝ արդեն սեփական դասախոսության տեսքով։ Ծրագրի հաղթողները նաև մեկ տարի անվճար կայցելեն  Սունդուկյանի թատերաշրջանի բոլոր ներկայացումներին՝ իրենց հետ բերելով ևս մեկ հյուր։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ ծրագրի իրականացման համար նախարարությունից 10 միլիոն դրամ է հատկացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան