Պողոս Պողոսյանի եղբորորդին կեղծ է որակում ռեկտոր նշանակվելու խոստման մասին տեղեկությունը

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի կողմից դաժանաբար սպանված Պողոս Պողոսյանի եղբորորդին կեղծ և իրականության հետ աղերս չունեցող է համարում մամուլում տարածված այն տեղեկությունը, թե իշխանությունն իրեն բարձր պաշտոն է տալու:

Նշենք, որ լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե Պողոս Պողոսյանի եղբոր որդուն` Սամվել Պողոսյանին, իշխանական որոշ շրջանակներ խոստացել են նշանակել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր:

«Ըստ մեզ հասած տեղեկությունների, իշխանական որոշ շրջանակներ Սամվել Պողոսյանին խոստացել են Պողոս Պողոսյանի սպանության գործը «հորով-մորով» անելուց հետո նշանակել ՀՊՄՀ-ի ռեկտոր»,- նշել է լրատվամիջոցը։

Արձագանքելով հրապարակմանը՝ Պողոս Պողոսյանի եղբորորդի Սամվել Պողոսյանը մեզ փոխանցեց. «Հասարակության մեջ կեղծ լուրեր տարածելը եղել և մնում է նախորդ հանցագործ ռեժիմի ձեռագիրը։ Ամոթ է անընդհատ սուտ գրելը, խեղկատակություն անելը, ատելություն տարածելը։ Սեփական ազգի ու պետության դեմ գործողնե՛ր, պատմությունը և սերունդները ձեզ չեն ներելու»:

Սամվել Պողոսյանը հերքում է նաև լրատվամիջոցի պնդումը, թե ինքը լրագրողների զանգերին չի պատասխանել և նշված տեղեկության մասին մեկնաբանություն չի տվել: «Ինձ մոտ երբևէ անպատասխան զանգ չի լինում»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Պողոս Պողոսյանի սպանության ականատես Սթիվեն Նյուտոնը դիմում ներկայացրեց Գլխավոր դատախազություն՝ պատմելով իր տեսածը, դրա հիման վրա վարույթ հարուցվեց ու գործն ուղարկվեց Քննչական կոմիտե։ Ըստ էության, Նյուտոնի ներկայացրած փաստաթղթերն առերևույթ վկայում են, որ Պողոս Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով:

Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ գործով շուրջ 10 անձ է հարցաքննվել:

Ռոբերտ Անանյան