Երբ այստեղ գողացված տուշոնկաները հայտնաբերեցին, Արցախում որոշ գեներալներ հողը քանդել ու տուշոնկաներ էին թաղում. Վահան Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս Արցախի Ազգային ժողովի կողմից Սամվել Բաբայանի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների մերժմանը՝ ասաց. «Ո՛չ Սամվել Բաբայանը, ո՛չ էլ Արցախի իշխանությունները ժողովրդի նկատմամբ անկեղծ չեղան։ Թե՛ կողմ քվերակողները անկեծ չէին, թե՛ դեմ քվեարկողները»։

Բադասյանն անարդարացի է համարում Սամվել Բաբայանի պահանջը՝ որպես ՀՀ քաղաքացի Արցախում ընտրվելու մասին: «Ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացին Արցախում ընտրվելու իրավունք ունենա, բայց ընտրելու իրավունք չունենա։ Ինչո՞ւ 3 տարվա գրանցման դեպքում։ Ինչ-որ մեկի հագով կոստյո՞ւմ է նորից կարվում, ինչպես նախորդ սահմանադրություննե՞րը, մեկը՝ Բակո Սահակյանի, մյուսը՝ Սերժ Սարգսյանի համար։ Սա նույնպես սխալ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Վահան Բադասյանի խոսքով՝ ոչ ոք Բաբայանին քաղաքացինությունից չի զրկել, ինքն է դուրս եկել, գրանցվել Հայաստանում, կուսակցություն հիմնել և ժամանակին մասնակցել ընտրություններին։

Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ եթե Արցախի իշխանությունը չընդունի բազմահազար ստորագրահավաքով իր պահանջը, կտապալի նախագահական ընտրությունները: Վահան Բադասյանը նման նախադրյալներ չի տեսնում:

«Արցախում արդեն հնարավոր չէ փողոց դուրս գալ։ Սամվել Բաբայանը փորձել է ձգել Բակո Սահակյանի իշխանությունը մինչև 2020 թվականը, Սահակյանի հրաժարականը պահանջողների դեմն է փակել»,- ասաց նա՝ հավելելով. «Ստորագրողներից բազմաթիվ մարդկանց գիտեմ, ում ասել են՝ ստորագրում ենք, որ Արցախը միանա Հայաստանին, որ դիրքերը ամրապնդվեն: Մանիպուլյացիա է եղել»։

Ուստի, ըստ Բադասյանի, թե՛ Սամվել Բաբայանը, թե՛ Բակո Սահակյանը, թե՛ իշխանական թեկնածուները բոլորն էլ Ռոբերտ Քոչարյանի թիմն են. «Նրանք բոլորն ուզում են ստեղծել մի շերեփ, որով աթոռ, մանդատ վերցնեն, բայց նեցուկ չլինեն արցախցու դարդուցավին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հերթական հակաքարոզչությունը որակեց պնդումները, թե նոր իշխանությունը թուլացնում է բանակը և գեներալիտետին՝ քրգործեր հարուցելով որոշների դեմ: Հարցին՝ նման քարոզչություն կա՞ Արցախում և ինչպե՞ս է ընդունվում, Բադասյանը պատասխանեց. «Այո՛, ցավոք, ՀՀ նոր իշխանությունները գեներալիտետի նկատմամբ ոչ միշտ ճիշտ դիրք բռնեցին։ Օրինակ՝ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Արմեն Աբրահամյանին աշխատանքից ազատելը մեծագույն սխալ էր։ Պետք չի նսեմացնել ողջ գեներալիտետին, պետք չէ կռվող մարդու կերպարը փնովել»։

Նա սխալ է համարում նաև Արթուր Աղաբեկյանին թալանչի Մանվել Գրիգորյանին հավասարեցնելը: «Չի կարելի թացը չորի հետ խառնել։ Օրինակ՝ երբ այստեղ գողացված տուշոնկաները հայտնաբերեցին, բոլոր արցախցիներն էլ գիտեն, որ Արցախում էքսկավատորներով հողը քանդել ու տուշոնկաներ են թաղել գեներալիտետի որոշ ներկայացուցիչներ, թող իրավապահները պարզեն։ Ամբողջ Արցախը գիտի՝ ովքեր են արել»։

Ըստ Բադասյանի՝ կոռումպացված գեներալիտետի փոփոխությունը շատ ավելի կարևոր է, քան սպառազինության փոփոխությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան