Բուհերում հայոց լեզու և պատմություն առարկաների պարտադիր լինելու շուրջ կրքերը թեժանում են․ բանասիրականում այսօր դասադուլ էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.04.2026 | 23:30
Հրդեհ Թաիրով բնակավայրում. այրվել է ավտոմեքենա
06.04.2026 | 23:19
Թուրքական դատարանը արդարացրել է կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման գործով
06.04.2026 | 23:10
Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը
06.04.2026 | 23:00
Թեհրանը հայտարարում է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները հարթել են թյուրըմբռնումները
06.04.2026 | 22:50
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների էլեկտրաէներգիայի ծախսերը
06.04.2026 | 22:42
Վարորդները ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով. հայտարարություն
06.04.2026 | 22:29
Իրանը հայտարարել է, որ թիրախավորել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավեր
06.04.2026 | 22:16
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.04.2026 | 22:03
Թրամփը չի ստորագրել Իրանի հետ հրադադարի համաձայնագրի առաջարկի տակ. Սպիտակ տան պաշտոնյա
06.04.2026 | 21:49
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու․ Փաշինյանը՝ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
06.04.2026 | 21:37
«Ցինիզմ է»․ չծառայած «բարձրակարգ տղա»-ի մասին Քոչարյանի խոսույթի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:27
Հանձնառու ենք պատշաճ պայմաններ ապահովել մարզիկների համար՝ միշտ նոր հաղթանակներ գրանցելու անխախտ նպատակադրմամբ. ԿԳՄՍ նախարար
06.04.2026 | 21:15
293 հայտնի և անհայտ անուն․ ինչ ցուցակով է ՔՊ-ն գնում ընտրության և ով չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:00
Կրեմլն ուզում է Իվանիշվիլիի մոդելը կիրառել ՀՀ-ում․ ՌԴ-ն այսպիսով ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:43
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ուսանողների օրը սկսվեց ոչ թե լսարանում, այլ միջանցքում ու բակում։ Դասադուլ էին հայտարարել՝ պահանջելով վերանայել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման նախագիծը։

Համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի՝ դասադուլ հայտարարած ուսանողներին միացել էր նաև ԵՊՀ ուսանողական խորհուրդը: Ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը կարծում է, որ օրենքում արվող փոփոխությունները հօգուտ բուհերի չէ: Միաժամանակ, նա փորձում է նաև նախագծում դրական կողմեր գտնել. «Մեծ հաշվով, սա ոչ թե միտված է կրթության բարելավմանը, այլ բուհերն իրենց հնազանդեցնելուն։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. եթե խնդրին նայենք այն տեսանկյունից, որը ներկայացնում են Կրթության մասին օրենքի հեղինակները, թե վեց տարի դպրոցում հայոց պատմություն ենք անցնում, գալիս ենք համալսարանում ևս մեկ տարի ենք անցնում, և դրա փոխարեն ուսումնական ծրագրում կարող են ներառել մասնագիտական առարկաներ, այդ տեսանկյունից, գուցե արդարացված է»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց. օրենքում արվող փոփոխությունը չի նշանակում, թե այդ երեք առարկաների դասավանդումը սահմանափակվելու կամ արգելվելու է. «Բողոքող մարդկանց մոտ կա սխալ ըմբռնում ընդհանուր օրենքի վերաբերյալ։ Քանի որ բուհերն են կազմում իրենց ուսումնական ծրագիրը, ոչ թե ԿԳՄՍ նախարարությունը, հետևաբար՝ թողել ենք բուհերի վրա։ Շատ դեպքերում բուհերից և տարբեր ուսանողներից լսել ենք, որ ուսանողը, որը, ենթադրենք, ընդունվում է Տնտեսագիտական համալսարան և ապագայում ցանկանում է դառնալ  հաշվապահ, երկու կիսամյակ պարտադիր իր ուսումնական ծրագրով անցնում է հայոց պատմություն և հայոց լեզու։ Ուսանողներն ասում են, որ դա իրենց մասնագիտական առարկան չէ և խորը ուսումնասիրություն կատարելու համար այդ  հավելյալ ժամերը անցնում են, իսկ վերջնական արդյունքում մենք չենք կարողանում ունենալ լավ մասնագետ»։

Փաստորեն, օրենքի փոփոխությունից հետո բուհերը կկարողանան ինքնուրույն որոշել, թե տվյալ առարկան քանի կիսամյակ պետք է դասավանդվի։ Ըստ փոխնախարարի՝ եթե հարկ լինի, կկարողանան նույնիսկ ավելացնել դրանց ժամաքանակը․ «Բոլոր մասնագիտական առարկաները դասավանդվում են հայոց լեզվով, սրա մասին ոչ ոք չի ուզում խոսել։ Դա պարտադիր պահանջ է: Ասում են՝ հայոց լեզվի դերը պակասում է: Ինչո՞վ է պակասում, եթե մենք ասում ենք՝ թող ըստ մասնագիտությունների և ըստ ուսումնական պլանների բուհի գիտական խորհուրդը տա հավանություն, թե քանի կիսամյակ է պետք սովորել հայերեն»:

Փոխնախարարը նշում է՝ այս ընթացքում օրենքի վերաբերյալ ընդամենը մեկ առաջարկ են ստացել․ «Միայն պատմության ֆակուլտետն է առաջարկել, որ այդ առարկաները լինեն պարտադիր։ Մնացած ոչ ոք, ոչ մի բուհից մեզ առաջարկ չի ներկայացրել։ Ասեմ ավելին՝ ռեկտորների խորհրդի ժամանակ այդ հարցը քննարկվել է, և բոլորը եղել են համակարծիք, որ դա պարտադիր պայման պետք է չլինի»։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի կարծիքով՝ երեք առարկայի իմացությունն էլ կարևոր է՝ անկախ մասնագիտությունից։

«Մոռանում ենք, որ վաղն այդ ֆիզիկոսը, քիմիկոսը, տեխնիկական կամ հումանիտար մասնագետները կարող են լինել երկրի ապագա կառավարողները։ Այդ դեպքում՝ ընդհանուր զարգացման, մակարդակի համար, խոսելու, սեփական պատմությունն իմանալու անհրաժեշտություն կա։  Ես գտնում եմ, որ պարտադիր այս առարկաները պետք է մնան։ Գտնում եմ, որ ճիշտ չէ, ժամանակը չէ, ժամանակավրեպ է։  Բայց դասադուլը ոչինչ չի տա, ավելի լավ է՝ գործնական քայլերով այս հարցը լուծել, կարևորությունը հասկանալ»։

ԿԳՄՍ փոխնախարարը մեզ հետ զրույցում մանրամասնեց. նոր օրենքի նախագծով ևս մեկ կարևոր փոփոխություն են առաջարկում․ «Մենք այս նոր օրենքի աշխատանքային տարբերակով արդեն իսկ անում ենք այնպես, որ առանց հայոց լեզու առարկայից քննություն հանձնելու՝ բուհ ընդունվելն անհնար է լինելու։ Արդեն իսկ մենք կարևորում ենք հայոց լեզվի դերը»։

Հավելենք, որ բանասիրականի ուսանողներն օրենքի նախագծի դեմ ստորագրահավաք են սկսել, նաև բաց նամակ են ուղղել հանրապետության նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին և ԿԳՄՍ նախարարին: Ասում են՝ դասադուլը շարունակելու են այնքան, մինչև նախարարությունից արձագանք ստանան։ Փոխնախարար Գրիշա Թամրազյանն էլ ուսանողներին կոչ է անում վերադառնալ կառուցողական դաշտ. հարկ եղած դեպքում նախարարությունում պատրաստ են ուսանողներին լսել ու հարցի շուրջ պարզաբանումներ տալ։ Նրա տեղեկացմամբ՝ այս պահին նախագծի միայն աշխատանքային տարբերակը կա, որն ուղարկվել է բուհեր։ Առաջիկա օրերին նախագիծը նաև Կառավարությունում քննարկման կդրվի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան