Կճոյանը նորից դատարանի առաջ․ 49 տարով տրված հողամասը փորձում են վերադարձնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Դեռևս 2012 թվականին Երևանի քաղաքապետարանն այս տարածքը 49 տարով տրամադրել է Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։ Հողամասը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, Կճոյանը պետք է այս հատվածում հանգստի գոտի կազմակերպեր։ Այժմ Գլխավոր դատախազությունը հողամասի կառուցապատման իրավունքի հարկադիր դադարեցման պահանջ է ներկայացրել դատարան։

Օրեր առաջ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր․ «Հիմա էլ եմ ասում․ բա մարդը Բենթլի ունենա, Մերսեդես-բենս ունենա, միլիոններ ունենա, անշարժ գույքեր ունենա, հազար ներողություն, սիրուհիներ ունենա ու հանրությանը հաշվետվություն չտա՞։ Խելագա՞ր եք։ Չի կարա լինի տենց բան, չի լինելու»։

Փաստորեն՝ կարող է լինել։ Կճոյանն անգամ կառուցապատող դառնալու փորձեր է արել, բայց չի ստացվել։ Սուրբ Աբգար Թագավորի փողոցի 77/2 հասցեի 8250.25 քմ մակերեսով հողամասը գտնվում է այն առանձնատան հարևանությամբ, որտեղ հաշվառված է արքեպիսկոպոսը։ 13 տարի առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ է հողամասը տրվել Կճոյանին։ 

Կառուցապատման նպատակով տրամադրված հողամասում աշխատանքներ չեն իրականացվել, ինչն էլ կառուցապատման իրավունքի հարկադիր դադարման հիմք է դարձել։

Հողային օրենսգրքում, մասնավորապես, նշվում է․ «Հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարման հիմք է՝ կառուցապատման համար տրամադրված հողամասը կամ դրա մասը երեք տարվա ընթացքում չօգտագործելը, եթե պայմանագրով նախատեսված չեն շինարարության ավարտի ավելի երկարատև ժամկետներ»։

Factor TV-ի նկարահանող խումբը տեղում էլ արձանագրեց՝ տարածքում շինարարական աշխատանքներ արված չեն։ Հողամասի կառուցապատման իրավունքի հարկադիր դադարման պահանջի մասին գործը մակագրվել է Հակոկոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին։

Բացի այդ, 2014-ին նշված հասցեի հետ կապված Տարոն Մարգարյանի ևս մեկ որոշում է  ստորագրել․ Կճոյանին պատկանող բնակելի տունը բաժանման հատակագծով առանձնացվել է, դրան տրվել է 77/3 հասցեն։ 

Կճոյանի վերաբերյալ քննարկումներն ակտիվացան նոյեմբերի 27-ին, երբ պարզ դարձավ որ նա մի խումբ բարձրաստիճան հոգևորականների հետ հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, իսկ մինչ այդ՝ ստորագրել է կաթողիկոսին դատապարտող հայտարարության տակ։ 

Նոյեմբերի 30-ին վարչապետը Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում պատարագի մասնակցեց, նրան դիմավորեց և ողջունեց հենց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Իսկ երեկ նա Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում էր՝ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին, այնինչ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել էին դա անել։

Առաջնորդական փոխանորդը հանրությանը հայտնի է մի շարք սկանդալային պատմություններով, որոնք լայնորեն լուսաբանվել են լրատվամիջոցներում։ Խոսքը նախ «Բենթլի» թանկարժեք ավտոմեքենա նվեր ստանալու մասին է։ Որոշ ժամանակ անց լրագրողների հետ զրույցում Գարեգին Բ կաթողիկոսն էր հայտնել, որ Կճոյանը ավտոմեքենան վաճառել է և գումարն ուղղել բարեգործության։

Բացի այդ, նրա անունը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունների հետ միասին, հայտնվել է Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության փաստաթղթերում։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափով խարդախության և փողերի լվացման համար։ Կճոյանը նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով է անցնում, սակայն դրա վերաբերյալ տեղեկությունները սահմանափակված են։

Արքեպիսկոպոսը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից նաև անվանական զենքով է պարգևատրվել։ Ի պատասխան քննադատությունների՝ Կճոյանը հայտարարել էր, որ «զենքով բոլոր երկրներում պարգևատրում են նրանց, ում գնահատում են, և այս դեպքում էլ զենքը գնահատանք է, ուրիշ նպատակի համար չէ»։ 

Factor TV-ն հարուցված քրեական գործի վերաբերյալ մանրամասներ փորձեց ճշտել նաև Քննչական կոմիտեից, սակայն գերատեսչությունից հրաժարվեցին թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալ, իսկ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնին ուղղված մեր նամակներն ու զանգերն անպատասխան մնացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան