Անչափահաս ազատազրկվածների թիվը նվազե՞լ է, թե՞ աճել․ ՔԿԾ պետի պնդումը և վիճակագրությունը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այսօր պնդել է, թե անչափահաս ազատազրկվածների թիվը նվազել է, ինչը միանաշանակ չէ, եթե դիտարկենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

«Վերջին տարիներին անչափահասները նվազագույն թիվ են ունեցել մեզ մոտ քրեակատարողական հիմնարկներում։ Անցած տարի մենք անգամ ունեցել ենք դեպք, երբ անչափահաս ազատությունից զրկված անձ չենք ունեցել», – նշել է Թադևոսյանը։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, սակայն, թվերը պարբերաբար բարձրանում-իջնում են, և ազատազրկված անչափահասների թիվը 2024 թվականին նորից աճել է։

Ավելին, թեև Թադևոսյանը նշում է, որ անցյալ տարի ազատազրկված անչափահաս չի եղել, բայց խոսքն ամբողջ տարվա մասին չէ, քանի որ անցյալ տարվա ընթացքում 16 անչափահաս դատապարտված է եղել ազատազրկման։

Գարիկ Հարությունյան