Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալներ Աննա Վարդապետյանի և Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը: «Կլոր-սեղան քննարկումը տեղի է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների …

