Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով հունվարի 15-19-ը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Արայիկ Հարությունյանը կմասնակցի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում կայանալիք միության 35-րդ համագումարին, որի ընթացքում նախատեսվում է նաև աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թվականի մրցանակ: ԿԳ …