Բացահայտվել է Երևանում գործող մարկապարտեզներից մեկից կատարված կողոպուտի դեպքը. մեկ անձ կալանավորվել է

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանում գործող մանկապարտեզներից մեկից կատարված կողոպուտի դեպքի մի շարք հանգամանքներ: Մեկ անձ կալանավորվել է:

«Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 02:35-ին, Երևանի 116-րդ մանկապարտեզի  տնօրենը հաղորդում է տվել այն մասին, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, անհայտ անձը մուտք է գործել Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածում գործող թիվ 116-րդ մանկապարտեզ և հափշտակել ջերմաչափեր, ներարկիչներ,  դեղահաբեր՝ հիշյալ մանկապարտեզին պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Թիվ 116 մանկապարտեզը  ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական  գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով  Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1973թ.:

Քննության տվյալներով՝  2019 թվականի հոկտեմբերի   10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, 1973թ. ծնված տղամարդը, զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի մուտք է գործել մանկապարտեզի վարչական շենք, բուժկետից հափշտակել, ջերմաչափեր, դեղահաբեր, որից հետո կրկին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է հաշվապահի աշխատասենյակի մուտքի դուռը՝ փնտրելով արժեքավոր իրեր, սակայն լսելով գիշերային պահակի բղավոցները՝ դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 46-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: