Արդյոք ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն ցանկանո՞ւմ է դառնալ սենատոր

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է իր հայրենի Կանզաս նահանգ: Այցը նոր խոսակցությունների առիթ է դարձել՝ կապված նրա հնարավոր հրաժարականի և սենատորի աթոռի համար ընտրություններում մասնակցելու հետ: Վերլուծաբանները չեն բացառում, որ ուկրաինական սկանդալը կարող է անդրադառնալ նրա քաղաքական կարիերայի վրա. գրում է VOA-ն:

Այս տարի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեք անգամ այցելել է իր հայրենի Կանզաս նահանգ: Նրա այս այցերը հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում:

Իր վերջին այցի ընթացքում լրագրողներից մեկը հարց է ուղղել պետքարտուղարին, թե արդյոք ուկրաինական սկանդալը չի՞ անդրադառնա նրա քաղաքական կարիերայի վրա, Պոմպեոն պատասխանել է՝ ոչ։ Նա հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղարության հիմնական գործառույթն է ապահովել ամեն միջոցներով ամերիկյան ժողովրդի անվտանգությունը և բարեկեցությունը:

Պոմպեոն բազմիցս կրկնել է, որ կմնա պետքարտուղարի պաշտոնում այնքան, որքան կամենա նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն փորձագետների կարծիքով պետքարտուղարը դիտարկում է գալիք Սենատի ընտրություններին մասնակցության հավանականությունը։

«Նա հավանաբար կհավաստիացնի, որ սենատոր դառնալու իր ցանկությունը չի խանգարել կատարել պետքարտուղարի պարտականությունները, սակայն մի փոքր տարօրինակ է, երբ ԱՄՆ պետքարտուղարը դիտարկում է ԱՄՆ Սենատի անդամ դառնալու տարբներակը»,- նշում է Կանզասի համալսարանի փորձագետ Բերդեթ Լումիսը:

Պրոֆեսոր Բերդետ Լումիսի կարծիքով նախագահ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթացը, կապված ուկրաինակակն սկանդալի հետ, կարող է բացասաբար ազդել Պոմպեոյի քաղաքական հետագա ճակատագրի վրա:

«Պարզ չէ, թե ինչ դերակատարություն է նա ունեցել Ուկրաինայի հարցում: Օր օրի ավելի ակնհատ է դառնում պետքարտուղարությունում տիրող բարոյազուրկ մթնոլորտը»,- ասում է Լումիսը:

Չնայած ուկրաինական զարգացումների շուրջ նրա դերակատարության վերաբերյալ քննարկումները աստիճանաբար աճում են՝ Պոմպեոն տեղական մամուլին հայտնելէ, որ Կանզասի ժողովուրդը կենտրոնացած չէ Վաշինգտոնից եկող ազդակների վրա: