Ապակենտրոնացումը համարում ենք կարևորագույն քայլերից մեկը, որը պետք է անենք: Ինչքան հանրային ծառայությունների մատուցումը մոտենում է հանրությանը, այդքան դրա արդյունավետությունը բարձրանում է: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Պատգամավորը նկատեց, որ Տեղական ինքնակառավարման մարմինները հանրային ծառայությունների մատուցման ամենաարդյունավետ օղակը կարող են լինել՝ պայմանով, որ իրենք ի վիճակի են …

