Տեղի է ունեցել «Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային քննարկում

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ բանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային քննարկում: Այն նախաձեռնել էին Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը և Հայաստանի բանկերի միությունը:

Հանդիպման նպատակն էր՝ առևտրային բանկերի ներկայացուցիչներին առավել համակողմանի ներկայացնել օրենքում կատարված փոփոխությունները: Իրավաբան-գիտնական, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանն ու Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը մանրամասն ներկայացրել են օրենքում կատարված փոփոխություններն ու այն կարևոր նորամուծությունները, որոնք սպասվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ապրիլի 15-ին, և հատկապես այն փոփոխությունները, որոնք կարող են առնչվել բանկային համակարգին՝ որպես սնանկության վարույթի պարտատերեր: Անդրադարձ է կատարվել նաև սնանկության գործերի ենթակայությանը, սնանկության վարույթում գրավի առարկայի իրացմանը, սնանկության կառավարիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն և այլ հարցերին:

Փոփոխությունների ներկայացումից հետո հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև:

Հայաստանի բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հիմնադրամին նման քննարկում կազմակերպելու և արդյունավետ համագործակցության համար: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են Հայաստանում գործունեություն իրականացնող 17 բանկերի ներկայացուցիչներ: