Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում մասնակցել է հիմնական դպրոցի բացման արարողությանը: Կառավարության և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի համատեղ իրականացված ծրագրի արդյունքում դպրոցական շենքը հիմնանորոգվել և կահավորվել է: Պետական նախարարը շնորհավորել է ուսուցիչներին ու աշակերտներին, համոզմունք հայտնելով, որ շենքային բարեկարգ պայմաններում կրթության արդյունավետությունն առավել բարձր կլինի, իսկ դպրոցաշինության ծրագրերը շարունակելու …

