ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը, որի մեկնարկին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձավ Հարկային օրենսգրքի նախագծին։ Ըստ պատգամավորի՝ նախագծում կկատարվեն մի շարք փոփոխություններ և հունիսի առաջին տասնօրյակում այն կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում։ Թունյանը նաև հավելեց, որ Տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, …