Ցանկանում ենք հնարավորություն տալ աշակերտներին նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատություններում. Մխիթար Հայրապետյան

Լուրեր

11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
Բոլորը

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր այցելել են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ:

Պատգամավորները նշել են, որ իրենց ուշադրության կենտրոնում են հավասարապես բոլոր ուսումնական կենտրոնները, ինչի մասին են վկայում հենց վերջին օրենսդրական բարեփոխումները («Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ), որն առաջին ընթերցմամբ երեկ ընդունեց Ազգային ժողովը: Մասնավորապես, վերոնշյալ փոփոխությունները նպատակ ունեն նաև վճարովի հիմունքներով սովորելու հնարավորություն տալ նախնական միջին մասնագիտական կրթական հաստատություններում:

«Պետական ռեսուրսներն ու միջոցները բավարար չեն, որ հնարավորություն տրվի բոլոր ցանկացողներին, որոնք ցանկանում են ոչ թե ավագ դպրոցում, այլ նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատություններում շարունակել ուսուցումը։ Մեր առաջարկով ցանկանում ենք հնարավորություն տալ աշակերտներին նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատություններում»,- երեկ նշել էր Մխիթար Հայրապետյանը։

Պատգամավորները շրջայց են կատարել քոլեջներում, զրուցել ղեկավար կազմերի, դասախոսների և ուսանողների հետ, ծանոթացել կրթական գործընթացին: Նրանք կարևորել են այսօրինակ այցերի անհրաժեշտությունը՝ նշելով, որ նմանատիպ շփումների արդյունքում են նաև ծնվում բարեփոխումները: