«Ոչ»-ի հետևում դիրքավորված են քաղաքական ուժեր, բայց ցնցումները բացառված են․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Այսօր ամբողջականացավ «Այո»-«Ոչ» հակամարտության կազմը։ ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել մի քանի տասնյակ իրավաբաններ, որոնց թվում են նաև Ռուբեն Մելիքյանը, Արսեն Բաբայանը, Էլինար Վարդանյանը։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Factor TV-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնում, որ թեև ապաքաղաքական մարտավարություն է ընտրված, սակայն պարզ է մեկ բան․ «Այդ ապաքաղաքական «Ոչ»-ի հետևում կան դիրքավորված ուժեր։ Խոսքը թաքուն դիրքավորված լինելու մասին չէ, պարզապես այդ ուժերը խուսափել են քաղաքական պատասխանատվություն ստանձնել «Ոչ»-ի համար»։

Ըստ Հակոբ Բադալյանի, «Ոչ»-ի հետևում դիրքավորված ուժերի մեջ կա հարաբերությունների խնդիր․ «Տվյալ ուժերը որքան էլ միասնական ու մեկ միավորի տպավորություն են թողնում, այդուհանդերձ, քաղաքական նպատակների ու հեռանկարի առումով ավելի շատ իրար են մրցակից, քան՝ իշխանությանը։ Ես կարծում եմ՝ որևէ ցնցում բացառված է որևէ արդյունքի պարագայում»։

Հայտնի է, որ ՍԴ-ին ուղղվող մեղադրանքներից մեկն այն է, որ դակել է ընտրությունների կեղծումը։ 97 թվականից մինչ օրս ՍԴ անդամ աշխատող Ֆելիքս Թոխյանը խախտելով լռությունը, այսօր ասաց՝ իրենց քավության նոխազ են սարքում, դա պարզ շահարկում է, ասում է՝ քաղաքական հայտարարություններով չէինք կարող առաջնորդվել, ապացուցողական բազան թերի է եղել։

Հակոբ Բադալյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց․ «Հայաստանում նախկին իշխող քաղաքական համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ այդ համակարգը բավական մետաստազներ էր տվել հանրային ամենաշրջանակներ և ամենատարբեր տեխնոլոգիաներով։ Գլխավոր խնդիրը հետևյալն է՝ եթե կա ոչ լեգիտիմ, ոչ սահմանադրական ճանապարհով գործող իշխանություն, իսկ ես կարծում եմ՝ քչերն են կասկածի տակ դնում, որ իշխել է այդպիսի համակարգ, ապա այս բոլոր կառույցները ինքնաբերաբար այս կամ այն թելերով վերածվում են ոչ լեգիտիմ կառույցների։ Կարող ենք բացառություն անել բանակը»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Անդրադառնալով Մյունխենում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բանավեճին ու այն հարցադրմանը, թե ի վերջո՝ ով հաղթեց, ով պարտվեց, և միջազգային հանրության համար ում փաստարկները կարող էին ավելի համոզիչ լինել, Հակոբ Բադալյանը նշեց, որ ծուղակում կհայտնվենք հաղթող կամ պարտվող փնտրելու պարագայում․ «Սա մի դրվագ էր շատ ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացից և այդ գործընթացը որոշակի թատերականացված էր, կամա թե ակամա։ Խորքում գործընթացը այլ բնույթ ունի, և մենք պետք է դրանց մասին մտածենք։ Նիկոլ Փաշինյանի կողմից«Մյունխենյան սկզբունքները» առաջ քաշելը ևս մեկ քայլ էր «Մադրիդյան սկզբունքների» էջը փակելու»,- ասաց Հակոբ Բադալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան