Վարչապետի ելույթը նսեմացնել փորձողները դարձել են ադրբեջանական քարոզչամիջոցների հերոսները․ Անուշ Բեղլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Մյունխենում Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև բանավեճից հետո վարչապետին քննադատում են առավելապես նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչներ։ Նրանցից նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանն ասել է՝ սա մեր գահավիժման հերթական հանգրվանն էր․ «Վարչապետը որևէ առումով պատրաստված չէր, խնդիր ունի պատմության, աշխարհագրության հետ։ Անգամ շփոթում է լրատվամիջոցը, որին Մութալիբովն է հարցազրույց տվել»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, արձագանքելով նման քննադատությանը, պատասխանեց: «Ինձ համար մեծ ցավ է, որ վարչապետի ելույթը նսեմացնել փորձող մարդիկ, փորձելով ցուցաբերել անհամաձայնություն, հանդիսանում են ադրբեջանական քարոզչամիջոցների գլխավոր հերոսները։ Բոլոր այդ մարդկանց շնորհավորում եմ, որ ձեռք ձեռքի տված ադրբեջանական քարոզչության հետ նրանց լրատվամիջոցներում են, ու ստեղծում են հակահայկական մթնոլորտ Ադրբեջանում։ Մտահոգվածները, հայրենասիրությունից խոսողները ադրբեջանական լրատվամիջոցների հերսներն են»,- ասաց իշխանական խմբակցության պատգամավոր։

Մյունխենի բանավեճից պարզ դարձավ, որ «Լավրովի կամ ռուսական պլան» կոչվածը դեռ օրակարգում է։ Դա, ըստ էության, ազատագրված տարածքներից հայկական զորքի դուրսբերումն ու Արցախի՝ անորոշ կարգավիճակ է ենթադրում։ Մեր հարցին՝ «ռուսական պլանը» հայկական կողմը սպառվա՞ծ է համարում, թե ինչ-որ մի փուլում կարող են քննարկվել, Անուշ Բեղլոյանը նշեց․ «Այն փաստը, որ երկրի ղեկավարը, որ ամբողջ հանդիպման ժամանակ խոսել է անցյալի մասին, ափսոսանքով և նաև հույսերով պատմել է, որ այսպիսի հնարավորություն է եղել, սա նշանակում է, որ նման մոտեցումը հանված է օրակարգից և դա անհնար է։ Միայն այդ պարագայում դիվանագիտության օրենքները թույլ են տալիս բացահայտ խոսել՝ նշելով հեղինակներին»։

Նրա գնահատմամբ՝ Մյունխենում պարզ է դարձել, որ Ադրբեջանը այս պահին չի պատկերացնում որևէ լուծում, բացի՝ ռազմականից։ Վարչապետը Մյունխենում կրկնեց նախկինում հնչեցրած իր միտքը՝ կոնֆլիկտի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Ադրբեջանի, Հայաստանի համար։

Ադրբեջանական կողմը դա մեկնաբանում է ստատուս քվոն պահպանելու փորձ։ Հարց ուղղեցինք Անուշ Բեղլոյանին՝ ի՞նչ է տալիս այս թեզը մեզ և ինչ խնդիր է լուծում:

«Մենք երկար տարիներ ունեցել ենք տասնյակ փաստաթղթեր բանակցային գործընթացում, կայացել են հարյուրից ավել հանդիպումներ նախագահների, նախարարների մակարդակով։ Ցավալի սցենարներ են քննարկվել։ Այսօր հասկանալի է դառնում, որ եթե երբևէ կողմերի համաձայնությամբ գան ին-որ լուծման շուրջ, յուրաքանչյուր քայլի իրականացումը կախված է իրար նկատմամբ վստահությունից։ Հնարավոր չէ պայմանավորվել, եթե վստահ չլինենք, որ պայմանավորվածությունները կպահպանվեն»,- ասաց Անուշ Բեղլոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան