Ռուսաստանը վաղվանից ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքային, ուսումնական ու զբոսաշրջային նպատակով Ռուսաստան ուղևորվող Չինաստանի քաղաքացիների մուտքը: Պատճառը չինական կորոնավիրուսի տարածման կանխարգելումն է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամանակավորապես կդադարեցվեն նաև Ռուսաստան մուտքի հրավերների փաստաթղթերի ընդունումը, գրանցումը և տրամադրումը ՝ Չինաստանի քաղաքացիների համար: Նշենք, որ վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 75 հազարի, իսկ մահացություններինը …

