Ինքս եմ առաջարկել, որ դադարեցնենք համատեղ աշխատանքը, որի պատճառները մի քանիսն են: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումին: «Գիտեք, որ ընդունել ենք երկու ռազմավարություն՝ հակակոռուպցիոն և դատաիրավական, վերջինի պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, իսկ հակակոռուպցիոնի մասով՝ Սրբուհի Գալյանը: Երկու մասով, …

